Մատչելի հղումներ

Պահպանողականների հաղթանակի արդյունքում Մեծ Բրիտանիան հունվարի վերջին դուրս կգա Եվրոպական միությունից


Մեծ Բրիտանիայի համընդհանուր ընտրությունների արդյունքները հրապարակվելուց հետովարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, թե ընտրողներն իր Պահպանողական կուսակցությանը տվել են երկիրը Եվրոպական միությունից դուրս բերելու համար ‘’ամուր ու նոր մի մանդատ’’:

Հանդես գալով իր աջակիցների առջեւ` Ջոնսոնն ասել է, թե Միացյալ Թագավորությունը Եվրոպական միությունը կլքի հունվարի 31-ին:

‘’Մենք կոտրեցինք փակուղին, մենք դուրս եկանք խցանումից’’, ասել է նա ու շնորհավորել, իր խոսքերով ասած, բոլորին, 1980 թվականից ի վեր պահպանողականների ամենամեծ հաղթանակի համար:

Ուրբաթ վաղ առավոտ հրապարակված արդյունքների համաձայն, Պահպանողական կուսակցությունը ստացել է Համայքների պալատի 650 տեղերից 364-ը, ինչը թույլ է տալիս կուսակցությանը կազմել մեծամասնական կառավարություն:

Ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերըմի Քորբինն ասել է, որ համընդհանուր ընտրություններում պարտությունից հետո ինքը հրաժարվում է կուսակցության ղեկավարի պաշտոնից: Նա կուսակցության առաջնորդի պարտականությունները կշարունակի կատարել մինչեւ նոր ղեկավարի ընտրությունը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը միացել է աշխարհի բազմաթիվ երկրների առաջնորդներին, որոնք շնորհավորել են Բորիս Ջոնսոնին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Թվիթերյան իր էջում նա նաեւ գրել է, թե Մեծ Բրիտանիան ունի Միացյալ Նահանգների հետ ‘’ավելի մեծ ու ավելի գրավիչ առեւտրային գործարք կնքելու հնարավորություն’’: Նրա խոսքերով, այն կարող է լինել ավելի ավելի մեծ ու գրավիչ, քան Եվրոպական միության հետ նախկինումկնքած որեւէ համաձայնագիր:

Մեծ Բրիտանիայի խոհրդարանում Ջոնսոնի Պահպանողական կուսակցությունը ստացել է այնքան աթոռ, որը նրան թույլ է տալիս կատարել հաջորդ ամիս երկիրը Միությունից դուրս բերելու իր խոստումը:

XS
SM
MD
LG