Մատչելի հղումներ

Քվեարկություն` Դոնալդ Թրամփին վերաբերող իմփիչմենթի հոդվածների կապակցությամբ


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի դատական հարցերով հանձնաժողովը պատրաստվում է ուրբաթ օրը քվեարկություն անցկացնել նախագահ Դոնալդ Թրամփին վերաբերող իմփիչմենթի հոդվածների կապակցությամբ: Հինգշաբթի օրն այս նույն հանձնաժողովում անցկացված քննարկումները տեւել էին 14 ժամ:

Հանձնաժողովի անդամների միջեւ սուր քննարկումներ էին նախորդ օրը սկսվել ու շարունակվել մինչեւ գիշեր, երբ հանրապետականները պահանջում էին ընդունել փոփոխություններ, որոնք թույլ կտային կասեցնել ներկայացված երկու մեղադրանքները:

Ինչպես հանրապետական Գայ Ռեշենթալերն է ասել, ‘’Անվանեք այն իշխանության չարաշահում կամ կաշառակերություն, անվանեք այն ինչ ուզում եք: Սակայն ինչ էլ անվանեք, դուք ի վերջո չեք ունենալու փաստեր այդ գործն առաջ տանելու համար’’:


Հիշեցնենք, որ Թրամփին դեմոկրատ կոնգրեսականները մեղադրում են նախագահական իր պաշտոնը չարաշահելու մեջ: Ըստ նրանց, այն փաստը, որ նա հորդորել է Ուկրաինայի նախագահին հետաքննություն սկսելնախագահական հաջորդ ընտրություններում իր գլխավոր մրցակից Ջո Բայդընի դեմ, արդեն իսկ իշխանության չարաշահում է, հանուն իր անձնական շահերի:

Ըստ երկրորդ հոդվածի, Թրամփը խոչընդոտել է Կոնգրեսի աշխատանքները, երբ փորձել է արգելել Ներկայացուցիչների պալատում իր գործունեության շուրջ անցկացվելիք լսումները:

XS
SM
MD
LG