Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիան կանգնած է կարեւոր ընտրության առջեւ


Մեծ Բրիտանիայում հինգշաբթի օրն անցկացվելիք համընդհանուր ընտրություններից մեկ օր առաջ անցկացված հարցումները ցույց են տալիս կառավարող պահպանողականների նկատմամբ աջակցության նկատելի անկում։ Ըստ հարցումների, չնայած վարչապետ Բորիս Ջոնսոնը կստանա ձայների առավելություն, սակայն ընտրությունների արդյունքում գուցե չմնա վարչապետի պաշտոնում։
Քվեարկելու իրավունք ունեցող 1ՕՕ հազար անձանց շրջանում անցկացված հարցման արդյունքը ցույց է տվել, որ խորհրդարանում պահպանողականների 28 ձայնի առավելությունն անցած երկու շաբաթներին մեծապես կրճատվել է։ Սա նշանակում է, թե հնարավոր է, որ մեծամասնություն չկազմի եւ ոչ մի կուսակցություն։
Պահպանողականների հակառակորդները հորդորում են մարդկանց քվաերկել որեւէ թեկնածուի օգտին, որն ունի իրենց ընտրատարածքում պահպանողականներին պարտության մատնելու հնարավորություն։ Այնպես որ, հաղթելու հույս ունի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերըմի Քորբինը։

Հարցումները ցույց են տալիս, որ Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելու՝ Բրեքզիթի դեմ հանդես եկող Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը երկրի հարավում կապահովի հավելյալ աթոռներ։
Իսկ ընտրությունների արդյունքը կհրապարակվի ուրբաթ օրը, որը ցույց կտա պահպանողականների կողմից ղեկավարվող Մեծ Բրիտանիան գնում է դեպի Բրեքզիթ, թե վարչապետ Բորիս Ջոնսոնը զրկվում է այս պաշտոնից ու դուրս մնում խորհրդարանից։

Ինչպես Մեծ Բրիատանիայում մեծաթիվ վերլուծաբաններ են ասում, այս ընտրությունները շատ նման են ԱՄՆ-ի 2Օ16 թվականի նախագահական ընտրություններին, երբ երկու գլխավոր թեկնածուներն էլ լի էին թերություններով եւ իրենց նկատմամբ առկա անվստահությամբ։

XS
SM
MD
LG