Մատչելի հղումներ

Տնտեսության աճն ու գործազրկության անկումը` նախագահական ընտրություններից առաջ


ԱՄՆ-ի տնտեսությունն այսօր այնքան բարձր ցուցանիշներ է գրանցում, ինչպիսիք չի ունեցել անցած տասնմեկ տարիների ընթացքում: Դոնալդ Թրամփն ասում է, որ նաեւ հենց այդ պատճառով ինքը պիտի վերընտրվի երկրի նախագահ: Վիճակագրական տվյալներով գործազրկության մակարդակն էլ անկում է ապրել` իջնելով մինչեւ 3.5 տոկոսի: Դա նույնպես խոսում է ընտրություններում Թրամփի կողմից հաջողություն արձանագրելու հնարավորության մասին, ասում է վերլուծաբան Մարք Հեմրիքը:

Սակայն արդյո՞ք տնտեսությունը ճիշտ է գործում: Նախագահի դեմոկրատ թեկնածուներն այս հարցին տալիս են բացասական պատասխան ու հաճախ խոսում աշխատավարձերի անհամաչափության մասին եւ բողոքում հարուստների ու աղքատների միջեւ առկա ճեղքվածքի շարունակ խորանալու հանգամանքի դեմ: Մի բան, ինչը միլիարդատեր Թրամփն անտեսում է:
Ընտրողներն իրենք պիտի որոշեն, ով է ճիշտ ու ով սխալ: Իսկ այժմ անորոշությունները տնտեսության մեջ շարունակվում են: Ներդողներին էլ վանում են առեւտրային գործընկերների, ինչպես օրինակ Չինաստանի հետ ընթացող ու անվերջ թվացող բանակցությունները:

Ինչպես վերլուծաբանն է ասում, ‘’Իրականությունն այն է, որ դեռեւս ուժի մեջ են մնում չինական ներկրումների վրա սակագները, եւ կա նույնիսկ դրանք ընդլայնելու հնարավորություն: Առեւտրային տարաձայնությունները խորանում են նաեւ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միջեւ’’ ասում է նա:


Ու որքան Ամերիկան ավելի է մոտենում ընտրություններին, այնքան ավելի բարձր է լսվում հետեւյալ հարցը` որքա՞ն մեծ կլինեն երկրի ուժեղ տնտեսության եւ եկամուտների անհավասարության գործոններն այդ ընտրություններում:

XS
SM
MD
LG