Մատչելի հղումներ

Չորս տարի ռուսական դրոշ չի բարձրացվի միջազգային խաղերում


Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը չորս տարով զրկեց Ռուսաստանին օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից: Ռուսաստանցի մարզիկները կարող են մասնակցել միայն չեզոք դրոշի ներքո, եթե ապացուցեն, որ ընդգրկված չեն դոպինգի օգտագործման համակարգում

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը երկուշաբթի օրը դադարեցրել է Ռուսաստանի մասնակցությունը համաշխարհային սպորտային միջոցառումներին, ներառյալ Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական և 2022 թ-ի Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերը ՝ մեղադրելով Մոսկվային հակադոպինգային լաբորատորիայի տվյալները կեղծելու մեջ: Հակադոպինգային գործակալության գործադիր կոմիտեն հաստատել է որոշումը միաձայն:

Որոշումը նշանակում է, որ ռուսաստանցի մարզիկները կկարողանան ելույթ ունենալ Տոկիոյի Օլիմպիական խաղերին որպես չեզոք մարզիկներ, բայց միայն այն դեպքում, եթե կարողանան ապացուցել, որ չեն հանդիսացել պետության կողմից աջակցվող դոպինգային համակարգի մաս:

Մաքլարենի անկախ զեկույցը, որը հրապարակվել էր 2016 թվականին, մատնանշել է դոպինգի օգտագործման բարձր մակարդակ Ռուսաստանում պետական աջակցության ներքո, հատկապես 2011-2015 թվականներին:

Facebook Forum

XS
SM
MD
LG