Մատչելի հղումներ

Ուկրաինական բողոքի ցույց Փարիզում՝ ընդդեմ Ռուսաստանի


Ֆրանսիայի ոստիկանությունը կանգնեցրել է ուկրաինական Ֆեմեն անվանումը կրող ֆեմինիստական շարժման մասնակից ցուցարարների երթը, որոնք մարմնի վերին մասը լիովին մերկ, հակառուսական կոչերով ու պաստառներով շարժվում էին դեպի Էլիզեյան պալատ՝ այստեղ Ուկրաինայի ճգնաժամի հարցով անցկացվելիք գագաթաժողովից առաջ։

Ոստիկանությունը ձերբակալել է ՝՝Կանգնեցրե՛ք Պուտինին՛՛ բառերը վանկարկող այն ցուցարարներին, որոնք հավաքվել էին գագաթաժողովին մասնակցելու հրավիրված լրագրողների խմբի մոտ։

Հիշեցնենք, որ ուկրաինական հակամարտությունը լուծելու նպատակով Ֆրանսիայի մայրաքաղաքում հանդիպելու են Ռուսաստանի, Ուկրաինայի, ու Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Վոլոդիմիր Զելենսկին ու Էմանունել Մակրոնը, ինչպես նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը։ Քննարկման հիմնական հարցը լինելու է Ուկրաինայի արեւելյան հատվածներում ռուսամետ ուժերի եւ ուկրաինական բանակի միջեւ շարունակվող բախումները, որոնց արդյունքում 2Օ14 թվականից ի վեր ավելի քան 13 հազար մարդ է զոհվել։

Զելենսկին, որը ապրիլ ամսին ձայների ճնշող մեծամասնությամբ հաղթեց նախագահական ընտրություններում, խոստացել է ամեն ինչ անել խաղաղության հաստատման համար։ Նա հույս է հայտնել, որ Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպումը Կիեւին կտա ավելի քան հինգ տարի շարունակվող պատերազմն ավարտելու հնարավորություն։

XS
SM
MD
LG