Մատչելի հղումներ

Իմփիչմենթին կողմ է հասարակության 50 տոկոսը


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հանդես եկավ իմփիչմենթի հոդվածների մշակումը սկսելու մասին պատմական մի հայտարարությամբ: Այսինքն, նախագահ Դոնալդ Թրամփը կարող է դառնալ երկրի չորրորդ նախագահը, որին իմփիչմենթի է ենթարկում Կոնգրեսի ստորին պալատը:

‘’Մեր ժողովրդավարությունը վտանգի տակ է հայտնվել, եւ նախագահը մեզ ուրիշ ընտրություն չի տալիս’’, ասել է Փելոսին:

Հանրապետական կոնգրեսականները շարունակում են մնալ Թրամփին հավատարիմ պաշտպաններ ու Քեւին ՄաքՔարթիի օրինակով հայտարարում, թե ‘’դեմոկրատների շահադիտական քայլերի պատճառով երկիրը դրվում է վտանգի տակ’’:

Թրամփի խոսքերով էլ, իմփիչմենթի գործընթացը ոչ մի տեղ չի տանում: ‘’Իսկ Հանրապետական կուսակցությունը երբեք այսքան միասնական չի եղել’’, ասում է Թրամփը:

Սակայն նրան իմփիչմենթի ենթարկելու ու պաշտոնից ազատելու կողմնակիցների թիվը սկսել է աճել: Այսօր այն կազմում է հիսուն տոկոս, չնայած այն հանգամանքին, ասում է վերլուծաբան Թոմաս Շվարցը, որ վերջին շաբաթների լսումները շատ քիչ դեր են ունեցել հասարակական կարծիքը փոխելու հարցում:

Իմփիչմենթի ենթարկվելու վտանգի տակ հայտնված նախագահ Ռիչարդ Նիքսոնն էր, որը ներկայացրեց հրաժարական, երբ իր կուսակցության մեծաթիվ անդամներ եւս պահանջում էին իր պաշտոնազրկումը:

Թրամփի դեպքում երկկուսակցական համաձայնությունն անհնար է, երբ այս հարցում հանրապետականները կանգնած են դեմոկրատներին ընդդեմ այնպես, ինչպես հասարակության հիսուն տոկոսն ընդդեմ մյուս հիսունի:

XS
SM
MD
LG