Մատչելի հղումներ

Դոնալդ Թրամփի քաղաքականությունն ու ընտրություններից առաջ հասարակական կարծիքը


ԱՄՆ-ի նախագահը զարմացնումէ ժողովրդավարական պետությունների ղեկավարների հետ լարված հարաբերություններով այն դեպքում, երբ զարկ է տալիս ջերմ կապերին ոչ ժողովրդավարների հետ: Նա հաճախ է կոշտ ու խիստ հայտարարություններով հանդես գալիս ՆԱՏՕ-ի ղեկավարների ու մյուս դաշնակիցների մասին: Օրինակ Կանադայի վարչապետին վերջերս նա անվանեց ‘’երկերեսանի’’, երբ Ռուսաստանի ու Չինաստանի նախագահներին նա համարում է ‘’լավ ընկերներ ու լավ մարդիկ’’: ‘’Ես հավատում եմ, որ նախագահ Սի Ծին Պինը ցանկության դեպքում շատ մարդասիրական եղանակով կլուծի Հոնկոնգի խնդիրը’’, ասել է Թրամփը:

Իր նախորդներից Թրամփը տարբերվում է նաեւ Հյուսիսային Կորեայի հարցում, որի ղեկավարին նա գրում է իր իսկ խոսքերով ասած ‘’գեղեցիկ նամակներ’’ ու նույնիսկ այցելում այդ երկիր: ‘’Կարծում եմ, դուք կունենաք հիանալի ապագա ձեր երկրում’’, ասել է Թրամփը ու Կիմ Չան Ընին անվանել ‘’խոշոր առաջնորդ’’:
Սակայն հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների ճնշող մեծամասնությունը կողմնակից է ԱՄՆ-ի ավանդական արտաքին քաղաքականությանը:
Հարցման ենթարկվածների 78 տոկոսը կարծում է, որ ԱՄՆ-ը պիտի պահպանի ու զարկ տա ՆԱՏՕ-ին իր աջակցությանը: 60 տոկոսը հավատացած է, որ այլ երկրներում ժողովրդավարությանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը զարկ տալու հանգամանքն ԱՄՆ-ը դարձնում է ավելի անվտանգ:

Թե որքանով Թրամփի վարած արտաքին քաղաքականությունն ազդեցություն կգործի ընտրողների վրա, վերլուծաբան Դինա Սմելցն ասում է, ‘’Նախագահական այս եկող ընտրությունների ժամանակ մարդիկավելի, քան նախկինում, հաշվի կառնեն դաշնակից պետությունների հետ հարաբերություններում դրական ու բացասական զարգացումները’’:

Սակայն ամենաորոշիչն ընտրություններում լինելու են ներքին հարցերը, առաջին հերթին առողջապահական համակարգը, տնտեսությունն ու ներգաղթը:

XS
SM
MD
LG