Հանրույթյունը մտահոգված է, որ առաջարկված բարեփոխումների արդյունքում միլիոնավոր մարդիկ ստիպված են լինելու ավելի շատ աշխատել կամ զրկվել նպաստներից:
Գործադուլի արդյունքում կաթվածահար է եղել տրասպորտի համակարգը, փակվել են գրեթե բոլոր դպրոցները, իսկ հիվանդանոցներն ու պետական մարմինները զրկվել են լիարժեք գործելու հնարավորությունից:
Հիմնականում խաղաղ բողոքի ցույցեր են ընթացել Փարիզում ու շուրջ երկու տասնյակ այլ քաղաքներում: Փարիզի որոշ հատվածներում, սակայն, գրանցվել են նաեւ բախումներ ոստիկանության հետ: Ոստիկանությունը օգտագործել է արցունքաբեր գազ Նանթես քաղաքում և Լիոնում:
Արհմիությունների ղեկավարները, սակայն, պնդում են, որ կշարունակեն պայքարել մինչև կառավարությունը չվերանայի թոշակային բարեփոխման առաջարկը:
Facebook Forum