Մատչելի հղումներ

Հրաձգություն Պերլ Հարբերում. կան զոհեր


Հավայի նահանգում տեղակայված ամերիկյան Պերլ Հարբերի ծովային ռազմակայանում գրանցվել է հրաձգություն, որի արդյունքում կա երկու զոհ ու մեկ վիրավոր:  Մարդասպանը եղել է ռազմածովային ուժերի զինծառայող

Հրաձգությունը տեղի է ունեցել միջուկային սուզանավերի պահպանման տարածքում, որից հետո ռազմակայանում մտցվել է հատուկ դրություն:

Ադմիրալ Ռոբերտ Չադվիկը հաստատել է, որ հրաձգության արդյունքում երկու մարդ է զոհվել, իսկ մեկը ՝ վիրավորվել: Նրանց վիճակը գնահատվում է ծանր, բայց կայուն: Ադմիրալը տեղեկացրեց նաև, որ հանցագործը ինքնասպանություն է գործել:

Ականատեսներից մեկը պատմում է, որ լսելով կրակոցներ, դուրս է նայել պատուհանից և տեսել երեք պառկած մարդկանց: Այնուհետև նավաստու համազգեստով մի անձնավորություն կրակել է ինքն իրեն:

Չադվիկն ասում է, որ առայժմ անհասկանալի է, թե արդյոք հրաձիգը գիտակցաբար է ընտրել իր զոհերին, թե կրակ բացել պատահական մարդկանց ուղղությամբ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին լրանում է ճապոնացիների կողմից Պերլ Հարբեր ռազմակայանի վրա հարձակման 78-րդ տարելիցը, որի արդյունքում ԱՄՆ-ը ներգրավվեց Երկրորդ աշխարհամարտում:

Facebook Forum

XS
SM
MD
LG