Մատչելի հղումներ

Այովայում փետրվարի 3-ին անցկացվելիք քվեարկությունը մեծ ասելիք կունենա թեկնածուների մասին


ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից երկրի նախագահի պաշտոնի համար պայքարող թեկնածուների շարքը մի կողմից կրճատվում է, մյուս կողմից՝ համալրվում։

Անցնող շաբաթը նշանավորվեց այն փաստով, որ նախագահական ընտրարշավից դուրս եկավ Կալիֆորնիան ներկայացնող սենատոր Քամալա Հարրիսը։ Նա դա պատճառաբանեց ընտրարշավը ֆինանսավորելու ոչ բավարար աղբյուրներ ունենալու հանգամանքով։ Նախկին թեկնածուն իր ընտրարշավը հիմնականում հենում էր նախագահ Թրամփին մեղադրելու ու նրան քննադատելու վրա։ Սակայն վերջին հարցումների համաձայն, նրան մի նիշ էր պակասում ամենաբարձր ցուցանիշն ունեցող դեմոկրատ թեկնածուների շարքում մնալու համար։
Մյուս թեկնածուներից Ջո Բայդընն իր ընտրարշավը նույնպես հենում է Թրամփին քննադատելու վրա։ ՝՝Ամերիկացիները մի տեսակ արդեն սկսել են ըմբռնել, թե այս մարդու հետ կապված ինչ են իրենք կորցնում եւ հասկանում են, թե էլ ինչեր կարող են կորցնել՛՛, ասում է Բայդընը։

Ամենաբարձր ցուցանիշն ունեցող թեկնածուների շարքում են նաեւ Սաութ Բենդ քաղաքի քաղաքագլուխ Փիթըր Բութիջիչը, Մասաչուսեթսը ներկայացնող սենատոր Էլիզաբեթ Ուորենը եւ Վերմոնթը ներկայացնող սենատոր Բերնի Սանդերսը։ Վերջին հարցումները բավականին բարձր ցուցանիշ են արձանագրում Բութիջիչի համար Այովա եւ Նյու Հեմփշիր նահանագներում անցկացված հանդիպումներից հետո։ Սակայն դրա իրական պատասխանը կտրվի Այովայում փետրվարի 3-ին անցկացվելիք քվեարկության արդյունքում։
Վերլուծաբան Թոմաս Շվարցի խոսքերով, ՝՝Կա հնարավորություն, որ Այովայում վեր խոյանա մեկ այլ թեկնածու։ Ինչ վերաբերում է ամենաբարձր ցուցանիշն ունեցող Բայդընին, նա այս պահին չունի այնքան աջակցություն, որքան Հիլարի Քլինթընն ուներ 2Օ16-ին։

Այս պահին դեմոկրատներին աջակից ամերիկացիները բաժանաված են երկու խմբի, նրանք, ովքեր նախընտրում են չափավորական համարվող Բայդընին, Բութիջիչին ու սենատոր Էմի Քլոբուչարին ու նրանք, ովքեր ավելի աջակցում են լիբերալ համարվող Ուորենին, Սանդերսին ու սենատոր Քորի Բուքերին։

Այս երկու ուղղությունների միջեւ պայքարի առաջին արդյունքը նախատեսվում է ստանալ փետրվարին։

Չնայած ընտրապայքարից Հարրիսի հեռանալու փաստին, դեմոկրատ թեկնածուների շարքերը չեն նոսրանում։ Վերջին շաբաթների ընթացքում այս պայքարին են միացել եւս երկու թեկնածուներ՝ Մասաչուսեթսի նահանգապետ Դեվաք Փաթրիքը եւ Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ, միլիարդատեր Մայքըլ Բլումբերգը։

XS
SM
MD
LG