Մատչելի հղումներ

Իմպիչմենտի հարցում մեկնարկել է նոր փուլ


ԱՄՆ նախագահ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու գործընթացը թևակոխել է հաջորդ փուլը: Այս պահին հետաքննությունը տեղափոխվել է դատական հարցերով հանձնաժողով: Նախատեսվում է, որ մինչև տարվա վերջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը, ուր մեծամասնություն են կազմում դեմոկրատները, կքվեարկի իմպիչմենտի հարցի շուրջ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովը հանդես է եկել իր եզրակացությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու հարցի շուրջ, ըստ որի հանձնաժողովը մեղադրել է նախագահին, սեփական քաղաքական նպատակներից ելնելով, Ուկրաինային տրամադրվող 400 միլիոն դոլարի ռազմական օգնությոնը սառեցնելու համար:

Այժմ դատական հարցերով հանձնաժողովը պետք է որոշի նախագահին իմպիչմենտի ենթարկելու հարցի սահմանադրականությունը: Չորեքշաբթի մեկնարկեց հանձնաժողովի առաջին նիստը: Հանձնաժողովի հանրապետական անդամները գտնում են, որ չկան հիմքեր նախագահին իմպիչմենտի ենթարկելու համար:

«Սա կլինի առաջին իմպիչմենտը, որը երբևէ տեղի է ունեցել հակասական փաստերի հիման վրա: Արդյո՞ք եղել է ճնշում կամ փոխհամաձայնություն: Թե ԱՄՆ նախագահը և թե պարոն Զելենսկին ասում են, որ որևէ իրավախախտում չի եղել»,- ասում է հանրապետական կոնգրեսական Դոգ Քոլինսը:

Թրամփն էլ իր հերթին իմպիչմենտի վերաբերյալ լսումները անվանել է «խեղկատակություն»՝ ընդգծելով, որ դրանք վնասում են երկրին:

Հարցումները ցույց են տալիս, որ ամերիկյան հանրությունը կիսված է իմպիչմենտի հարցում: Սակայն, ըստ դեմոկրատների, իշխանության չարաշահման դրույթը չափազանց լուրջ մեղադրանք է:

Այն կարող է դառնալ իմպիչմենտի վերաբերյալ օրինագծի մեղադրանքի հիմքը, որի շուրջ պետք է քվեարկի ամբողջ Ներկայացուցիչների պալատը: Օրինագիծն ընդունվելու դեպքում իմպիչմենտի հարցը կքննարկվի ԱՄՆ Սենատում:

Ըստ նախագահ Թրամփի, քննարկումը Սենատ տեղափոխելու դեպքում նա հնարավորություն է ստանում պաշտպանել իր դիրքորոշումը: Նախագահը ակնարկում է, որ Ներկայացուցչների պալատում մեծամասնունթյուն են կազմում դեմոկրատները:

Հաջորդ տարվա սկզբին հավանաբար իմպիչմենտի գործընթացը կտեղափոխվի ԱՄՆ Սենատ: Նախագահ Թրամփին պաշտոնից հեռացնելու համար անհրաժեշտ կլինի, որ առնվազն 20 սենատորներ կողմ քվեարկեն իմպիչմնետի օրինագծին:

Facebook Forum

XS
SM
MD
LG