Ցույցերը Իրանում սկսվել էին նոյեմբերի 15-ին, երբ Իրանի իշխանությունները 50 տոկոսով բարձրացրել էին վառելիքի գները, որոնք սուբսիդավորվում են պետության կողմից: Դա մեծացրեց ֆինանսական ու սոցիալական ճնշումը Իրանում, ուր առկա է մեծ գործազրկություն և բարձր սղաճ: Երկրի տնտեսությունը վերապրում է դժվար օրեր:
Իրանի իշխանություններն անվտանգության ուժերի միջոցով բռնություն գործադրեցին ցուցարարների դեմ ու ճնշեցին բողոքի ելույթները: Մեկ շաբաթ երկրում չէր գործում համացանցը, քանի որ իշխանությունները փորձում էին կանխել բողոքի ցույցերի մասին տեղեկության տարածումը:
Facebook Forum