Մատչելի հղումներ

Մեղադրանք է առաջադրվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին


ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին:

Նա մեղադրվում է 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնատար մի խումբ անձանց միջոցով պետությունից առանձնապես խոշոր չափերով գումարի՝ մոտ 490 միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կատարելու մեջ:

Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Facebook Forum

XS
SM
MD
LG