Մատչելի հղումներ

Ի՞նչ կորոշի իմպիչմենտի հարցում հետախուզական հարցերով հանձնաժողովը


ԱՄՆ Հետախուզության հարցերով հանձնաժողովը նախատեսում է երեքշաբթի օրը հրապարակել իր զեկույցն ու առաջարկությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին իմպիչմենտի ենթարկելու վերաբերյալ

Հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը մամուլին հայտնել է, որ քվեարկությունը կկայանա երեքշաբթի օրվա գիշերը և արդյունքները կներկայացվեն դատական հարցերով հանձնաժողովին, որն էլ կորոշի հանդես գալ իմպիչմենտի օրինագծով, թե ոչ:

Նախագահ Թրամփը քննադատել է ողջ գործընթացն՝ այն անվանելով ՝՝խեղկատակություն, որը վնասում է երկրին՛՛: Սպիտակ տունը չի մասնակցի դատական հարցերով հանձնաժողովի աշխատանքներին, որոնք նախատեսված է սկսել չորեքշաբթի օրը:

Նախագահը նաև քննադատեց դեմոկրատներին, որ այս հարցով լսումները պետք է կայանան այն ժամանակ, երբ ինքը մասնակցելու է Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին:

Հիշեցնենք, որ դեմոկրատները մեղադրում են Թրամփին սեփական քաղաքական նպատակների համար Ուկրաինայի՝ 400 միլիոն դոլարի ռազմական օգնությունը սառեցնելու մեջ: Ըստ նրանց, Թրամփը փոխարենն ակնկալում էր հետաքննություն ուկրաինական իշխանությունների կողմից իր քաղաքական հակառակորդ Ջո Բայդենի ընտանիքի դեմ:

Չորեքշաբթի օրվա լսումները կապված են իմպիչմենտի գործընթացի սահմանադրականության հարցի հետ: Լսումներին մասնակցող իրավաբանների անունները դեռևս հայտնի չեն:

Facebook Forum

XS
SM
MD
LG