Մատչելի հղումներ

Աղետալի հետևանքներ՝ գլոբալ տաքացմանը չհակազդելու դեպքում, զգուշացնում են գիտնականները


Մադրիդում մեկնարկել է կլիմայի փոփոխության վերաբերյալ համաժողով, որի հիմքում է ընկած ուղերձ, ըստ որի հապաղման դեպքում անհնար է լինելու կանխել գլոբալ տաքացման աղետալի հետևանքները

Մադրիդում սկսվել է կլիմայի փոփոխության վերաբերյալ գագաթաժողովը, որի ընթացքում կքննարկվեն խնդրին առնչվող բազմաթիվ հարցեր: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսն ընդգծում է խնդրի կարևորությունն ու հրատապ միջոցներ ձեռք առնելու անհրաժետությունը:

Համաժողովի նպատակն է ստիպել երկրներին հանձն առնել ջերմոցային գազերի արտանետման ավելի մեծ կրճատումներ, որը կնպաստի գլոբալ տաքացման հետևանքների կանխարգելմանը: Հակառակ դեպքում, ըստ գիտնականների, հետևանքները կարող են լինել աղետալի:

Վերջին շրջանի ՄԱԿ-ի զեկույցներն անդրադարձել են այդ հետևանքներին: Անցած տարում ջերմոցային գազերի արտանետումները հասել էին իրենց գագաթնակետին:

«Անհրաժեշտ են արագ ու խորքային փոփոխություններ, թե ինչպես ենք մենք զբաղվում գործարարությամբ, ստանում էլեկտրաէներգիա, կառուցում քաղաքներ, տեղաշարժվում կամ կերակրում աշխարհը»,- ասում է Գուտերեսը:

Համաժողովը նաև միտված է ավարտին հասցնել 2015 թվականի Փարիզի համաձայնագրի դրույթները: Հիմնական խնդիրը վերաբերում է արտանետումների հետ կապված առևտրային կանոններին և կլիմայի փոփոխությունից տուժած աղքատ երկրների օգնությանը:

ԱՄՆ կառավարությունը հայտարարել է Փարիզի հանաձայնագրից դուրս գալու մասին, սակայն ԱՄՆ մի շարք նահանգներ և քաղաքներ շարունակում են հետևել համաձայնագրին, իսկ համաժողովի բացմանը ներկա էր ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությունը:

Facebook Forum

XS
SM
MD
LG