Թանգարանագետ Ալեքսեյ Լուչկինը նրանցից է, ովքեր պահպանել է իր ծնողների կողմից տրված խաղալիքները: Նա իր մանկության հիշողություններով է կիսվում իր դստեր ՝ Վիկտորիայի հետ:
«Եթե 90-ականներին այս խաղալիքները մարդիկ աղբարկղ էին նետել, այսօր պատրաստ են մեծ գումարներ վճարել, որպեսզի վերադարձնեն դրանք », - ասաց Լուչկինը:
Այսօր ամանորյա հին զարդեր կարելի է հանդիպել Մոսկվայի տոնավաճառներում , որոնք պատկերում են կարևոր պատմական իրադարձություններ խորհրդային շրջանից, ներառյալ տիեզերագնաց Յուրի Գագարինի առաջին թռիչքը տիեզերք 1961-ին և ԽՍՀՄ ռազմական ներուժը` հրթիռներից, ինքնաթիռներից մինչև սուզանավեր և տանկեր:
«Ի վերջո, մենք ծնվել ենք Խորհրդային Միությունում և ականատես ենք եղել այս ամենին: Այդ իսկ պատճառով կա մի փոքր կարոտախտ այն ժամանակների հանդեպ, երբ ծնողների հետ տոնածառ էինք զարդարում այս խաղալիքներով», - ասում է Ֆիրուզա Կոժագելդինան:
Տոնածառներն ու դրանց զարդարումը պաշտոնապես արգելված էր Խորդային Միությունում 1928-1935 թթ, քանի որ այն ընկալվում էր որպես կրոնական տարր:
1935-ին Ստալինը թույլատրեց զարդարել դրանք երեխաների համար: Այդ տարիներին երկիրը վերապրել ու վերապրում էր սով, բռնաճնշումներ, ձերբակալություններ ու գնդակահարություններ: Ըստ պատմաբանների, 1921-53 թվականների ընթացքում մինչև 13 միլիոն մարդ սպանվել կամ ուղարկվել է աշխատանքային ճամբարներ:
Տոնածառը խորհդային մշակությում ներկայացվում էր ոչ թե որպես կրոնական տոնի տարր, այլ դարձել էր նոր տարվա սկզբի խորհրդանիշ:
Facebook Forum