Մատչելի հղումներ

Հարձակումներ Լոնդոնում ու Հաագայում


Այսօր Լոնդոնում ու Հաագայում տեղի են  ունեցել հարձակումներ, որոնց արդյունքում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Լոնդոնում, նույնանուն կամրջի վրա դանակով զինված ահաբեկիչը դանակահարելով սպանել է երկու մարդու՝ կան վիրավորներ: Ոստիկանությանը հաջողվել է մահացու հրազենային հարված հասցնել հանցագործին, ով իր մոտ ունեցել է նաև կեղծ պայթուցիկ սարք:

Նույն օրը Հաագայի առևտրի կենտրոններից մելում դանակով զինված մի տղամարդ դանակահարել է մարդկանց և փախուստի դիմել: Այս պահին տեղեկությամբ վիրավորվել է երեք մարդ: Ոստիկանությունը շարունակում է որոնման աշխատանքները։

Facebook Forum

XS
SM
MD
LG