Մատչելի հղումներ

ՁԻԱՀ-ի ու դրա դեմ պայքարի 40 տարին


Երբ առողջապահության նախարարներն առաջին անգամ որոշեցին դեկտեմբերի 1-ը համարել Աշխարհում ՁԻԱՀ-ի դեմ պայքարի օր, նրանք գիտեին, որ ի տարբերություն այլ հիվանդությունների, ՁԻԱՀ-ի հարուցիչ ՄԻԱՎ-ը կարող էր արագ տարածվել աշխարհում: Փոլ Կուվատան այս հիվանդության դեմ առաջին պայքարողներից է եղել: Նա հիշում է, թե ինչպես էին այդ օրերին հերթով մահանում հիվանդները:

Հիվանդության դեմ առաջին պայքարողներից է եղել նաեւ բժիշկ Էնթընի Ֆոուսին: Նա մասնակցել է ՄԻԱՎ-ի դեմ դեղամիջոցներ ստեղծելու աշխատանքներին: Եվ այսօր ամեն օր մեկ հաբ ընդունելու դեպքում վարակի հարուցիչը կրող մարդն այդ վարակը չի տարածում ուրիշներին: Կա նաեւ Տրուվադա անվանումը կրող դեղը, որը առողջ մարդիկ ընդունում են ուրիշներից չվարակվելու համար: Այնպես որ, այս հիվանդությունը, որը միլիոնավոր մարդկանց սպանեց, շուտով ինքն է սպանվելու, ասում է բժիշկը:

Մեծապես կրճատվել է ՄԻԱՎ, այսինքն հիվանդության հարուցիչը կրող մարդկանց թիվը: ՁԻԱՀ-ից մահացությունների թիվը 2004 թվականից ի վեր կրճատվել է 55 տոկոսով:
Ու հիմա ամենակարեւոր պահանջն այն է, որ հարուցիչը կրող բոլոր անձինք ստանան այդ դեղամիջոցներից օգտվելու հնարավորություն: Այդ պարագայում կլինի խոսել հիվանդության ի սպառ վերացման հնարավորության մասին:

Իսկ այսօր այս հիվանդությունը շարունակում էտարածվել նախ եւ առաջ ոչ սպիտակամորթ մարդկանց ու միասեռականների շրջանում: Այն տարածվում է նաեւ հիմնականում ավելի աղքատ բնակչության շրջանում:

Իսկ անչափահասներն ամենախոցելին են բոլոր երկրներում, քանի որ նրանք են ամենաշատը խուսափում ստուգումներից, նրանց մեծ մասն է, որ չունի բժշկական ապահովագրություններ: Այդ պատճառով շատ է կարեւորվում պատվաստման դերը: Այս ուղղությամբ աշխատանքները հուսադրիչ են: Իսկ մինչեւ պատվաստանյութի հայտնաբերումը, հարկավոր է նախ եւ առաջ լավ գիտելիքներ այս հիվանդությունը չտարածելու, դրանից չվարակվելու ու պաշտպանվելու մասին:

XS
SM
MD
LG