Մատչելի հղումներ

«Հարսի գին». Արդյո՞ք այս ավանդույթը ընդգծում է կնոջ արժեքը, թե՞ գին է սահմանում կնոջ վրա


Նիգերիայում «Հարսի գին» ավանդույթի հետևանքով ինքնասպանություն գործած աղջկա դեպքը կրկին վեր է բարձրացնում այն հարցը, թե արդյո՞ք այս ավանդույթն ընդունելի է:

Նիգերիայի հյուսիսում մարդիկ խստորեն հետևում են Իսլամի կանոններին, որոնցից է նաև հարսանեկան արարողությունից առաջ հարսնացուի մարմինը հինայով զարդարելը: Հարսանեկան մեկ այլ կարևոր ավանդույթ է նաև այսպես կոչված «Հարսի գինը», այսինքն՝ փեսայի կողմից հարսնացուի ծնողներին տրվող գումարը:

«Իսլամի կանոնների համաձայն «Հարսի գինը» պետք է վճարվի նախքան ամուսնությունը: «Հարսի գին» ավանդույթը սկսվել է Մուհամեդ մարգարեի օրերից և մենք այն շարունակում ենք»,- ասում է հարսնացու Սաադատու Ահմեդ Մանգան:

Սակայն այժմ շատ նիգերիացիներ քննադատում են այս ավանդույթը՝ ասելով, որ այն անհարգալից է և գին է դնում կանանց վրա:

«Հարսի գինը» որոշում են հարսի և փեսայի տղամարդ հարազատները, կանանց դուրս թողնելով այս քննարկումներից:

«Հարսի գին». Արդյո՞ք այս ավանդույթը ընդգծում է կնոջ արժեքը, թե՞ գին է սահմանում կնոջ վրա
please wait

No media source currently available

0:00 0:02:14 0:00


Միայն վերջերս Նիգերիայում 17 ամյա մի աղջիկ ամոթից իրեն հրկիզեց, քանզի նրա ընկերը չեր կարող վճարել իր ընտանիքի սահմանած «Հարսի գինը», որը չէր էլ հասնում 50 դոլարի:

«Սկզբում «Հարսի գինը» պարզապես ապագա բարեկամների միջև քաղաքավարության նշան էր: Դրանք փոքր ժեստեր էին, որոնք բոլորը կարող էին իրենց թույլ տալ: Հետզհետե այն ձևափոխվել է և վերածվել գործարքի, որը մարդկանց դասակարգում է»,- ասում է Զույգերի փոխհարաբերությունների հարցերով խորհրդատու Ֆիյաբինա Պենուալը:

Սակայն աֆրիկացի գրականագետ դոկտոր Ագաթա Ուկատայի կարծիքով, սուր ֆեմինիստներն են ավանդույթը քննադատության ենթարկում: Նա նաև հավելում է, որ Արևմտյան երկրները չեն հասկանում ավանդույթը:

«Արևմտյան երկրներում մշակութային շոկ է առաջանում, քանի որ, «Հարսի գինը» ավանդույթի մասին լսելիս, նրանք մտածում են, թե կնոջը գնում են: Դա ինչոր մեկին գնել չէ, այլ սիրո խորհրդանիշ է»,- ասում է նա:

«Հարսի գինը» տարբերվում է օժիտ տալու ավանդույթից, որի ժամանակ հարսի ընտանիքն է փեսայի ընտանիքին ունեցվածք փոխանցում: Նիգերիացիների մեծ մասը պահպանում է «Հարսի գին» ավանդույթը, ասելով, որ ի տարբերություն օժիտ տալու ավանդույթին, այն ընդգծում է կնոջ արժեքը:

XS
SM
MD
LG