Ոստիկանությունը նախորդ օրերին համասարանում անցկացրեց խուզարկումներ և առգրավեց վտանգավոր առարկաներ, ներառյալ հազարավոր ինքնաշեն ռումբեր:
«Խուզարկումը ավարտված է: Մենք առգրավել ենք մի շարք առարկաներ ու նյութեր, իսկ հետագա գործողությունների համար վերադառնում ենք ոսռտիկանական բաժին»,- ասում է ոստիկանության ներկայացուցիչ Լի Քվաի Վան
Նոյեմբերի կեսերին համալսարանը դարձավ բախումների թատերաբեմ, երբ ցուցարարները այստեղ կառուցեցին բարիկադներ և ընդհարվեցին ոստիկանության հետ՝ օգտագործելով ինքնաշեն ռումբեր: Ոստիկանույոյնը պատասխանել էր արցունքաբեր գազով, ջրցան մեքենաներով ու այլ հատուկ միջոցներով:
Անցած շաբաթ ձերբակալվել է առնվազն հազար մարդ: Դեռևս պարզ չէ, թե արդյոք ուսանողները շարունակում են մնալ համալսարանի մասնաշենքերում, սակայն նոր ձերբակալությունների վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնի չէ:
Facebook Forum