Առնվազն 25 մարդ է զոհվել հինգշաբթի օրը անվտանգության ուժերի կողմից հարավային Նասիրիա քաղաքում, երբ ցուցարարներն արգելափակել էին քաղաքի կամուրջներն ու ճանապարհները:
Բաղդադում անվտանգության զորքերը սպանել են չորս մարդ: Ավելի քան 20 ցուցարարներ վիրավորվել են, երբ բողոքի ցույցի մասնակիցները փորձում էին անցնել Ահրար կամուրջը և մոտենալ Կանաչ գոտուն, որտեղ գտնվում է Իրաքի կառավարական մասնաշենքերի մեծ մասը:
Այս բախումներին նախորդել էին չորեքշաբթի օրվա զարգացումները, երբ ցուցարարները հրդեհել էին Իրանի հյուպատոսարանը Նաջաֆում:
«Երիտասարդները վառել են այն: Երբ սկսվեց հրդեհը, Նաջաֆի ոստիկանությունն ու անվտանգության ուժերը կրակ բացեցին մեր ուղղությամբ, կարծես մենք հրդեհել էինք ողջ Իրաքը: Ոստիկանությունը արձակեց արցունքաբեր գազ, իսկ անվտանգության ուժերը օգտագործում էին մարտական փամփուշտներ»,- ասում է ցուցարարներից մեկը:
Ցուցարարները բողոքում են ընդդեմ կոռուպցիայի և Իրաքի գործերում Իրանի աճող ազդեցության: Հոկտեմբեր ամսից ի վեր զոհերի թիվը հասնում է 350-ի: Հազարավոր մարդիկ վիրավորվել են:
Facebook Forum