Մատչելի հղումներ

Բողոքի ցույցեր` երկրագնդի ջերմացման դեմ պայքարի կոչով


Բողոքի ցույցեր են սկսվել Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որի մասնակիցները հորդորում են իրականացնել լուրջ քայլեր` կլիմայական փոփոխության դեմ պայքարում: Ցուցարարները հավաքվել են Նյու Սաութ Ուելսի Լիբերալ կուսակցության կենտրոնակայանի մոտ` կառավարությունից պահանջելով մերժել ածխի, նավթի կամ գազի արդյունահանման հետ կապված որեւէ նոր նախագիծ:
Ինչպես ցուցարարներն են ասում, ‘’Այժմ գործողությունների դիմելու ժամանակն է, ժամանակն է ցույց տալու մեր ղեկավարներին, քաղաքական գործիչներին, որ մենք ունենք այդ համակարգը փակելու համար անհրաժեշտ ուժ: Մենք ունենք որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ ուժ, որոշումներ այն մասին, թե ինչ է հարկավոր կառուցել, թե ինչպես է հարկավոր ստանալ էլեկտրաէներգիա եւ թե ինչ հասարակարգում մենք պիտի ապրենք’’:

Նույն պահանջներով ցույցեր են անցկացվում ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մի շարք քաղաքներում, որոնք հետեւում են կլիմայի փոփոխության դեմ քարոզարշավ սկսած շվեդ 16-ամյա Գրետա Թունբերգի կոչին:

Երիտասարդ ամերիկացիների մի քանի խմբեր ծրագրում են սկսել ‘’Սեւ ուրբաթի գործադուլ’’, որը տարածվելու է Լոս Անջելեսից մինչեւ Նյու Յորք: Նպատակը բոյկոտելն է այն Սեւ ուրբաթ անվանումը ստացած միջոցառումը, երբ այստեղ Գոհաբանության հաջորդ օրն էժանացնում են ապրաքները: Նրանք պահանջում են, որ վաճառքը շարունակվի սովորական կերպով, որպեսզի ավելի չխորանա կլիմայական ճգնաժամը:


Սակայն չնայած այն հանգամանքին, որ կլիմայական փոփոխության դեմ պայքարում շարունակում են արագ տարածվել բողոքի ցույցերն աշխարհի տարբեր հատվածներում, վերալուծաբանները կարծում են, որ Իսպանիայի Մադրիդ քաղաքում երկու շաբաթ անցկացվելիք կլիմայական հարցերով ՄԱԿ-ի վեհաժողովը հազիվ թե բավարարի ցուցարարների պահանջները:


XS
SM
MD
LG