Մատչելի հղումներ

Չինաստանը Հոնկոնգի հարցով նախազգուշացնում է ԱՄՆ-ին


Չինաստանը նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին, որ ՝՝կձեռնարկի խիստ միջոցներ՛՛ ընդդեմ ԱՄՆ-ի այն օրենսդրության, որով Միցյալ Նահանգներն աջակցում է Հոնկոնգում հակակառավարական ցույցերը։ Ըստ Չինաստանի հայտարարության, կձախողվեն Չինաստանի վերահսկողության տակ գտնվող այս քաղաքում միջամտության բոլոր փորձերը։

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի օրը ստորագրեց Կոնգրեսի կողմից ընդունված այն օրենսդրությունը, որն աջակցում է բողոքի ցույցերը, ի հակադրություն Պեկինի առարկություններին, երկիր, որի հետ Թրամփը ցանկանում է կնքել առեւտրային պատերազմն ավարտելու գործարք։

ԱՄՆ-ում ընդունված օրենքը պահանջում է, որ Պետդեպարտամենը տարին առնվազն մեկ անգամ վավերացնի, որ Հոնկոնգի ինքնավարությունն այս քաղաքին թույլ է տալիս ԱՄՆ-ի հետ առեւտրային այնպիսի պայմաններով գործարքներ կնքել, որոնց արդյունքում է այն դարձել համաշխարհային ֆինանսական կենտրոն։

Սակայն ինչպես Չինաստանի արտգործնախարարությունն է հինգշաբթի օրը հրապարակած հայտարարությամբ նախազգուշացնում, ՝՝ԱՄՆ-ը կկրի Չինաստանի կողմից հակադարձ քայլերի պատասխանատվությունը, եթե Հոնկոնգի հարցում Վաշինգտոնը շարունակի գործել կամայականորեն։

XS
SM
MD
LG