Մատչելի հղումներ

Թայվանը ձգտում է սահմանափակել Չինաստանի ազդեցությունը


Թայվանում իշխող Ժողովրդավարական առաջադիմական կուսակցությունը կրկին հանդես է եկել Չինաստանի ազդեցությունը սահմանափակելու դեմ օրեսնդրական նախաձեռնությամբ:

Թայվանում իշխող Ժողովրդավարական առաջադիմական կուսակցությունը կրկին առաջ է քաշել օրենսդրական նախաձեռնություն՝ Չինաստանի ազդեցությունը սահմանափակելու նպատակով:

«Մենք կանգնած ենք արտաքին սպառնալիքների դեմ առաջին գծում և կարիք ունենք անհապաղ ուժեղացնելու իրավական համակարգը հանուն անվտանգության ապահովման ու ժողովրդավարության և ազատության ապագայի»,- ասում է Չինաստանի հետ կապերի խորհրդի մամլո խոսնակ Չիու Չիու Չենգը:

Չինաստանի հետ կապերի Թայվանի խորհրդի մամլո խոսնակն անդրադարձել է նաև Ավստրալիայում չինացի ապաստան փնտրող Վանգ Լիքվանգին, ով մամուլում հայտնել է, որ որպես լրտես աշխատանքներ է տարել Հոնկոնգում՝ Կոմունիստական կուսակցության ազդեցությունը տարածելու ու Թայվանի ներքին գործերին միջամտելու ուղղությամբ: Խոսնակը տեղեկացրեց, որ այս պահին ինչպես Ավստրալիայի , այնպես էլ Թայվանի համապատասխան մարմինները հետաքննություն են իրականացնում այս հարցի շուրջ: Ըստ խոսնակի, դա ևս մեկ ապացույց է , որ այս ուղղությամբ անհրաժեշտ են քայլեր:

Թայվանական «Քումինգտանք» ընդդիմադիր չինաստանամետ կուսակցության ներկայացուցիչ Չարլս Չենն, ով հանդիսանում է ընդդիմության թեկնածուն գալիք ընտրություններում, իր հերթին քննադատել է իշխող կուսակցությանը Վանգի հետ կապված զարգացումները ներքաղաքական նպատակներով օգտագործելու ու իշխանամետ թեկնածուի դիրքերը ուժեղացնելու համար:

Իշխանությունները ձգտում են այս հարցով օրենսդրական նախաձեռնություն անցկացնել նախագահական և խորհդարանական ընտրություններից առաջ, որոնք կկայանան հունվարի 11-ին:

Facebook Forum

XS
SM
MD
LG