Մատչելի հղումներ

Ուկրաինային հատկացվող ռազմական օգնության ծավալներն այսօր ավելի մեծ են, քան Օբամայի օրոք


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ երկրի Ներկայացուցիչների պալատում սկսված իմփիչմենթի գործըթացի հիմքում Ուկրաինան է, այսինքն՝ արյդոք Թրամփն Ուկրաինային հատկացվելիք ռազմական օգնությունը ժամանակավորապես կասեցրել է հօգուտ իր անձնական շահի, թե ոչ։

Այս հարցի մասին խոսելիս՝ հարկ է հետ գնալ դեպի 2Օ14 թվականը, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինայի արեւելյան հատվածներ եւ բռնազավթեց Ղրիմի թերակղզին։ Այդ օրերից ի վեր Միացյալ Նահանգներն Ուկրաինային հատկացրել 1 միլիարդ 6ՕՕ միլիոն դոլար՝ հարեւան Ռուսաստանից պաշտպանվելու նպատակով անվանգության միջոցներ կառուցելու համար։

Ռազմական ու անվտանգության բնագավառում Ուկրաինային ամերիկյան օգնությունը սկսվեց նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք ու շարունակվում է ներկայումս։ Այդ օգնության շնորհիվ Կիեւը ձեռք է բերել կարեւոր նշանակության ռազմական սարքավորումներ, ռադարներ, ռազմական զրահապատ մեքենաներ։ Սակայն, եթե Օբաման ցանկանում էր ԱՄՆ-ը հեռու պահել Ուկրաինային մարտական, մահաբեր զինատեսակներ տրամադրելուց, Թրամփի վարչակազմն արդեն հատկացրել է նման զենքեր, ինչպես օրինակ հակատանկային հրթիռներ։

Ինչպես Ուիլսոնի կենտրոնի վերլուծաբան Ուիլ Փոմերազն է ասում, Օբաման ցուցաբերում էր զգուշություն՝ ցանկանալով հնարավորին չափ հեռու պահել ԱՄՆ-ը այդ հակամարտությունից։ ՝՝Օբաման կարծում էր, որ եթե մեծացներ ռազմական օգնությունն Ուկրաինային, Ռուսաստանն իր հերթին պիտի մեծացներ զենքերի կուտակումներն Ուկրաինայի մոտ, որը Օբամայի կարծիքով, կխորացներ հակամարտությունը՛՛, ասում է վերլուծաբանը։

Ու չնայած Թրամփն Ուկրաինայի դիրքերն ավելի քիչ է պաշտպանում, քան Օբաման, Թրամփի օրոք այդ երկրին են տրամադրվում ավելի մահաբեր զենքեր։ ՝՝Այստեղ մեծ դեր են խաղում Թրամփի խորհրդականները՛՛, ասում է վերլուծաբան Մայքըլ ՕՀենլոնը։ Փետրվար ամսին Վաշինգտոնը Կիեւին փոխանցեց 391 միլիոն դոլարի օգնություն։ Փոքր գումար չէ։ Սակայն փոքր է, երբ համեմատում ենք այլ երկրների, օրինակ Աֆղանստանին կամ Իրաքին հատկացվող գումարների հետ։

Ուկրաինային հատկացվող օգնությամբ Վաշինգտոնն ավելի շատ ցանկանում է ուղերձ հղել Մոսկվային այն մասին, որ Կիեւին ինքը համարում է իր մոտ դաշնակից եւ որը ստանում է իր աջակցությունը։ Սակայն զարմանալի է, որ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի ու Գերմանիայի մասնակցությամբ Փարիզում դետկեմբերի սկզբին անցկացվելիք խաղաղության բանակցություններին Միացյալ Նահանգները մասնակցել չի պատրաստվում։

XS
SM
MD
LG