Մատչելի հղումներ

Ամերիկան նշում է Գոհաբանության տոնը


Այսօր Ամերիկայում նշում են Գոհաբանութան տոնը, տոն, որը սկիզբ է առել մի քանի դար առաջ։ 1621 թվականին էր, որ Մասաչուսեթսի Փլիմութ քաղաքում մարդիկ տոնախմբություն կազմակերպեցին՝ նշելով սպասված առատ բերքահավաքը։ Տոնախմբությունը վերածվեց ավանդական ամենամյա միջոցառման, որն ավանդաբար նշվում է նոյեմբեր ամսվա վերջին հինգշաբթի օրը։ Ու քանի որ աշխատանքի, կրթության ու երկրի լայնածավալ լինելու պատճառով ընտանիքի անդամները շատ հաճախ են ստիպված լինում հեռանալ միմյանցից, Գոհաբանության տոնը նրանք նաեւ անցկացնում են որպես ընտանիքների վերամիավորման օր։

՝՝Մեյֆլաուեր՛՛ նավով 397 տարի առաջ էր, որ եվրոպացիների մի խումբ ժամանեց Ամերիկա, ինչպես նրանք էին ասում՝ Նոր աշխարհ։ Ժամանեցին ու անմիջապես հասկացան, որ այո, սա նոր աշխարհ է, որն իրենք պիտի կառուցեն գրեթե զրոյից։ Իսկ վամփունոուագ ցեղն այստեղ էր ապրում արդեն հազարավոր տարիներ։ Նրանք էին, որ եվրոպացիներին օգնեցին կառուցել ԱՄՆ-ի վաղ պատմությունը։

Ուխտագնացների համար Ամերիկա մայրցամաքում կյանքն առաջին ամիսներին ծայրահեղ դժվար էր։ Նրանք ոչինչ չգիտեին տեղի կլիմայի ու տեղանքի առանձնահատկությունների մասին։ Բացի այդ, այստեղ էին ժամանել տարվա վերջին, երբ ցանք անելն այլեւս անհնար էր։ Շատերն այդ տարի զոհ գնացին ցրտին ու քաղցին։ Ուամփանոագ ցեղի անդամներից մեկն էր, որը նախաձեռնեց խաղաղության դաշինք երկու համայնքների միջեւ ու եվրոպացիներին առաջարկեց օգնություն գյուղի աշխատանքների, պաշտպանության ու զենքերի հարցում։
Նրանք համաձայնվեցին նույնիսկ պաշտպանել մեկը մյուսին, եթե որեւէ կողմի դեմ սկսվի հարձակում մեկ այլ ցեղի կողմից։
Համաձայնությունից մեկ տարի անց՝ 1621 թվականին նորաբնակ եվրոպացիներն ու բնիկ ցեղի անդամները նշեցին առաջին առատ բերքի տարին։

Դրանից 25Օ տարի անց նախագահ Աբրահամ Լինքոլնն այդ օրը հռչակեց ազգային տոն՝ տոն շնորհակալության եւ երկրի քաղաքացիական պատերազմի վերքերն ամոքելու, այսինքն՝ տոն Գոհաբանության։

XS
SM
MD
LG