Մատչելի հղումներ

Վաշինգտոնը վերանայում է իր դիրքորոշումը հրեական բնակավայրերի վերաբերյալ


Հազարավոր պաղեստինցիներ բողոքի երթով անցել են Հորդանան գետի արևմտյան ափի տարածքով՝ բողոքելով հրեական բնակավայրերի հարցում ԱՄՆ դիրքորոշման փոփոխության դեմ:

Ցույցի մասնակիցները իրենց հետ տանում էին դրոշներ և ցուցանակներ՝ վանկարկելով կոչեր ընդդեմ ԱՄՆ դիրքորշման փոփոխությանը, ըստ որի, Վաշինգտոնն այլևս չի տեսնում միջազգային օրենքի որևէ խախտում հրեական բնակավայրերի հարցում:

Որոշ ցուցարարներ քարեր են նետել իսրայելական զինվորների ուղղությամբ և վառել ավտոմեքենայի անվադողեր: Իսրայելական զորքերը պատասխանել են արցունքաբեր գազով և այլ հատուկ միջոցներով՝ փորձելով ցրել ցույցը: Միջադեպի ընթացքում տուժածների մասին որևէ տեղեկություն չկա:

Թրամփի վարչակազմը անցած շաբաթ հայտարարել էր, որ վերանայում է իր քառամյա դիրքորշումը, որով անօրինական էին որակվում գրավված Հորդանան գետի արևմտյան ափի տարածքում կառուցվող հրեական բնակավայրերը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է, որ այդ դիրքորոշումը չի նպաստել խաղաղության հաստատմանը:

Facebook Forum

XS
SM
MD
LG