Մատչելի հղումներ

Գոհաբանության օրվա արարողության քաղաքական աստառը


Նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հետևել է Սպիտակ տան Գոհաբանության տոնի առիթով ընդունված ավանդույթին ՝ ներում շնորհելով Բաթեր և Բրեդ անունները կրող հնդկահավերին: Արարողության ընթացքում նախագահը հնչեցրել է քաղաքական հարցերի վերաբերյալ կատակներ

Սպիտակ տանը տեղի ունեցավ Գոհուբանության տոնին նվիրված հնդկահավերին ներում շնորհելու ավանդական արարողությունը, որի ընթացքում նախագահ Դոնալդ Թրամփը ներում շնորհեց Բաթեր և Բրեդ անունները կրող հնդկահավերին:

Միջոցառման ընթացքում նախագահ Թրամփը հնչեցրեց մի շարք կատակներ՝ կապված ներքաղաքական զարգացումների հետ: Նրա ակնարկները ուղղված էին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ընթացող իրեն իմպիչմենտի ենթարկելու գործընթացին, դեմոկրատական կուսակցությանն ու հետաքննությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆին:

2017 թվականին նույն միջոցառման ընթացքում նախագահը ևս կատակել էր, որ չի պատրաստվում չեղարկել նախագահ Օբամայի որոշումը հնդկահավերին ներում շնորհելու մասին:

«Սպիտակ տան խորհրդականներն ինձ տեղեկացրեցին, որ Թաթեր և Թոթ անունները կրող հնդկահավերին ներում շնորհելու որոշումը չի կարող չեղարկվել ոչ մի դեպքում»,- ասել է Թրամփը:

Նա առաջին նախագահը չէ, ով այս միջոցառմանն արել է հումորային ակնարկներ: Ըստ պատմաբան Մեթյու Քոստելայի, այս միջոցառումը լավ հնարավորություն է հանրության շրջանում դրական տպավորություն թողնելու համար:

«Նախագահ Թրամփը լավ հասկանում է մամուլի ոլորտի առանձնահատկությունները և ինչպես է այն լուսաբանում իրեն: Կարծում եմ նա դիտարկում է դա նախևառաջ որպես լավ հնարավորություն»,- նշում է Քոստելոն:

Հնդկահավերին ներում շնորհելու արարողությունը ավանդույթի է վերածվել նախագահ Ջորջ Բուշ ավագի օրոք 1989 թվականին, սակայն ավելի վաղ ևս այս արարողությունը հայտնի էր: Նախագահներ Լինքոլնը, Քենեդին, Ռեյգանը ևս ներում են շնորհել հնդկահավերին:

Ներում շնորհելու միջոցառումից հետո նախագահ Թրամփն ու Առաջին տիկինը մեկնել են Ֆլորիդա՝ տոնական օրերն այնտեղ անցկացնելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG