Մատչելի հղումներ

Թրամփին իմփիչմենթի ենթարկելու գործընթացը՝ օտար քաղաքացիների կարծիքով


Ամերիկայում նախագահ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու գործընթացն աշխարհին ցուցադրում է այստեղ գործող ժողովրդավարության ուժը։ Ըստ հարցումների, բրիտանացիների հինգից մեկն ունի դրական կարծիք Դոնալդ Թրամփի մասին, որոնք ուշադրությամբ են հետեւում իմփիչմենթի գործընթացը։ Մյուսները գտնում են, որ Թրամփը պիտի հեռացվի պաշտոնից։
Ֆրանսիայի մայրաքաղաքում մարդկանց կարծիքը բաժանված է հավասարապես։ Մի մասն ասում է, թե իմփիչմենթի այս գործընթացը զարկ է տալիս ժողովրդավարությանը։ Կան Փարիզի բնակիչներ, որոնք ասում են, թե իրենք անտարբեր են ու իրենց այնքան է չի հետաքրքրում ամերիկյան քաղաքական ներպայքարը։
Իսկ ահա Ռուսաստանում հետաքրքրությունը նկատելիորեն է մեծ, երկիր, որտեղ մեծապես աջակցում են Թրամփին։
՝՝Եթե ընտրել եք, ու ընտրել եք ձեր ժողովրդավարության սկզբունքներով, էլ ինչո՞ւ եք հիմա բողոքում՛՛, ասում են Մոսկվայի փողոցներում։
Ու չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը ռազմավարական մրցակիցներ են, Ռուսաստանի նախագահին չեն ուրախացնում ամերիկացի պաշտոնակցի խնդիրները։ Իսկ վերլուծաբան Անդրեյ Կորտունովի խոսքերով, իմփիչմենթի գործընթացը թուլացնում է Թրամփի դիրքերը, ինչը կարող է խոչընդոտ դառնալ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու Թրամփի ջանքերում։

Հնդկաստանում հիանում են իմփիչմենթի սկզբունքներով ու այդ գործընթացի հնարավորություններով։ Մարդիկ այստեղ ցանկանում են, որ իրենց երկրում եւս ղեկավարները գիտակցեին, որ կարող են մի օր հայտնվել նման կացության առջեւ։

Եգիպտոսի մայրաքաղաքում ասում են, թե իրենք արդեն տեսել են նախագահների իշխանության տապալում։ Հարավաֆրիկայն Հանրապետությունում կարծիքները նորից հակադարձ բեւեռներում են, երբ մի մասը գտնում է, որ Թրամփն արժանի չէ իմփիչմենթի, մյուսները՝ կարծում, որ իմփիչմենթը հենց Թրամփի համար է։

Սակայն որքան էլ Թրամփին քննադատողները սպասեն նրա արագ պաշտոնազրկմանը, պետք է վստահ լինեն, որ այդ գործընթացի արագությունը շատ փոքր է։ Նույն արագությամբ այն շարունակվելու է նաեւ 2Օ2Օ թվականին, երբ այս երկրում կսկսվեն նախագահական հաջորդ ընտրությունները։

XS
SM
MD
LG