Մատչելի հղումներ

Ալբանիայում երկրաշարժի արդյուքում կան զոհեր


Ալբանիայում երեքշաբթի առավոտյան արձանագրվել է 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի արդյունքում գրանցվել են մեկ տասնյակից ավելի զոհեր և հարյուրավոր վիրավորներ

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Տիրանայից ավելի քան 30 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք:

Փրկարարական աշխատանքները շարունակվում են: Փրկարարները փորձում են փլատակների տակից դուրս բերել մարդկանց: Այս պահին ավելի քան չորս տասնյակ մարդ արդեն դուրս է բերվել փլատակներից:

Իշխանությունները հաղորդում են, որ զոհերի մեծ մասը գրանցվել է մայրաքաղաքից 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ծովափնյա Դարես քաղաքում:

Երկրի վարչապետ Էդի Ռաման հայտարարել է, որ իշխանություններն անում են ամեն ինչ երկրաշարժից տուժած շրջաններում տուժածներին օգնելու համար։

Facebook Forum

XS
SM
MD
LG