Մատչելի հղումներ

Դատարանը որոշել է, որ իմփիչմենթի հարցով լսումներին պիտի ներկայանան ծանուցագրեր ստացող բոլոր անձինք


ԱՄՆ-ի դաշնային դատավորներից մեկը երկուշաբթի օրը երեկոյան կայացրել է որոշում այն մասին, որ Սպիտակ տան նախկին խորհրդական Դոնալ ՄաքԳահնը պետք է ներկայանա նախագահ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու հարցով Ներկայացուցիչների պալատում անցկացվող լսումներին՝ հարգելով պալատի կողմից իրեն հղված ծանուցագիրը։

Դատավոր Քեթանջի Բրաուն Ջեքսոնն ասել է, թե երկրի նախագահը չունի այնպիսի լիազորություններ, որոնք նրան թույլ կտային ՄաքԳահնին կամ Սպիտակ տան ներկա ու նախկին պաշտոնյաներին ազատել վկայություններով հանդես գալու պարտականությունից։

Թրամփի վարչակազմը պատրաստվում է բողոքարկել դատավորի այս որոշումը։ Սակայն ՄաքԳահնի փաստաբանն ասել է, թե նա պատրաստ է ներկայանալ Ներկայացուցիչների պալատ, քանի դեռ որեւէ դատարանի կողմից չի կայացվել հակառակ վճիռ։
Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատում վկայություններով հանդես գալու նպատակով իրենց ուղարկված ծանուցագրերն անտեսել են երկրի պետքարտուղար Մայք Փոմփեոն, ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը եւ աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Միք Մուլվանեյը։


XS
SM
MD
LG