Մատչելի հղումներ

Աշխարհի շուրջ կանայք պահանջում են դադարեցնել կանանց և աղջիկների դեմ բռնությունը


Նոյեմերի 25-ին՝ Կանանց դեմ բռնության միջազգային օրվա կապակցությամբ աշխարհի շուրջ ցույցեր և ցուցահանդեսներ են կազմակերպվել: ՄԱԿ-ի տվյալների համաձայն աշխարհի շուրջ կանանց և աղջիկների մեկ երրորդը իրենց կյանքի ընթացքում բռնության են ենթարկվում:

Կանանց դեմ բռնության վերացման միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառումները բազմազան էին: Բելգիայում օրինակ՝ կարմիր կոշիկների ցուցադրությունը խորհրդանշում էր բռնության արդյունքում զոհված կանանց:

ՄԱԿ-ը կրկին հիշեցրերց, որ համաշխարհային խաղաղության և անվտանգության հասնելու համար անհրաժեշտ է վերացնել կանանց դեմ բռնությունը:

«Կանանց դեմ բռնության մշակույթը լուրջ խոչընդոտ է հանդիսանում աղքատության նվազեման և համընդհանուր զարգացման համար: Բռնությունը խոչընդոտում է կանանց ներգրավվածությանը հասարակության բոլոր հատվածներում»,- ասել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի գործադիր գրասենյակի ներկայացուցիչ Մարիա Լուիզա Ռիբերիո Վիոտտին:

Աշխարհի շուրջ կանայք պահանջում են դադարեցնել կանանց և աղջիկների դեմ բռնությունը
please wait

No media source currently available

0:00 0:01:52 0:00

Այս առիթով Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է կանանց պաշտպանությանն ուղղված նոր ծրագրի մեկնարկի մասին:

«Մյուս տարի կառավարությունը ավելի քան 1 միլիարդ եվրո կտրամադրի տղամարդկանց և կանանց միջև հավասարությանն ուղղված ծրագրերի համար: Որից 360 միլիոնը կտրամադրվի կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի գործին»,- ասել է Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպը:

Ինտերպոլը հայտարարել է, որ յուրաքանչյուրի պարտքն է կանանց և աղջիկների թրաֆիքինգի ականատես լինելիս հայտնել այդ մասին:

«Թրաֆիքինգի զոհերի 71 տոկոսը կանայք ու աղջիկներն են: Ինտերպոլը հիշեցնում է, որ հետախուզման մեջ գտնվողներին պատասխանատվության ենթարկելը միջազգային իրավապահ համագործակցության հիմնարար գործառույթներից է»,- ասում է Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Սթոքը:

Այս կապակցությամբ Նիգերիան գործարկել է սեռական հանցագործների իր առաջին ազգային ցուցակը: Իսկ ահա Իսպանիայում մի քանի քաղաքական գործիչներ հրաժարվել են ստորագրել կանանց դեմ բռնությունը դատապարտող հռչակագիրը: Թուրքիայում, նախ արգելել են այս թեմայի շուրջ ցույցերը, ապա թույլատրել են դրանց անցկացումը սահմանափակ տարածքներում և այդ տարածքից շեղվողների դեմ արցունքաբեր գազ են օգտագործել:

XS
SM
MD
LG