Մատչելի հղումներ

Թուրքիայում կանայք բողոքում են ՝՝տղամարդկանց անմեղսունակության՛՛ դեմ


Թուրքիայի Ստամբուլ քաղաքի ոստիկանական հատուկ ջոկատներն ուժ են կիրառել ցրելու համար հազարավոր կանանց մասնակցությամբ անցկացված ցույցը, որոնք կոչ են անում վերջ դնել կանանց դեմ բռնություններ իրականացնող ՝՝տղամարդկանց անմեղսունակությանը՛՛։


Ոստիկաններն արգելել են կանանց երթը Ստամբուլի գլխավոր փողոցներից մեկում։ Նրանք այստեղ կիրառել են արցունքաբեր գազ, ինչպես նաեւ արձակել պլաստիկե փամփուշտներ։ Վիրավորների ու ձերբակալվածների մասին տեղեկություններ չկան։
Երթի մասնակիցներն ասում են, թե իրենք արդեն հոգնել են իրենց սպանող կամ բռնությունների ենթարկող ամուսիններին ու ընկերներին այդ հանցագործությունների համար թեթեւ պատիժների ենթարկելու Թուրքիայի օրենքներից։

Նման ցույցեր են անցկացվել նաեւ մայրաքաղաք Անկարայում ու Իզմիրում։ Նրանք բողոքում են, որ իրենց ընկերների կամ ամուսինների ձեռքով Թուրքիայում միայն այս տարվա ընթացքում ավելի քան 38Օ կին է սպանվել։

XS
SM
MD
LG