Մատչելի հղումներ

Դատարանը պահանջելու է, որ իմփիչմենթի հարցով լսումներին ներկայանան բոլոր վկաները


ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում այս շաբաթ շարունակվելու է նախագահ Դոնալդ Թրամփին իմփիչմենթի ենթարկելու գործընթացը: Դեմոկրատներն ասում են, որ երկու շաբաթ ընթացող հրապարակային լսումների արդյունքում իրենք ունեն նախագահի կողմից օրենքները խախտելու մասին մեծաթիվ փաստեր: Պալատի նախագահ Նենսի Փելոսիի խոսքերով, նախագահն իր պաշտոնն օգտագործել է անձնական շահի համար ու վնասել երկրի անվտանգությունը:


Կարեւոր մի քանի վկաներ մինչ այժմ հրաժարվել են հանդես գալ վկայություններով, կամ Սպիտակ տնից ստացել են վկայություններով հանդես չգալու հրահանգ: Սակայն դաշնային դատավորներից մեկը պատրաստվում է դատական գործ հարուցել Ներկայացուցիչների պալատի դատաիրավական հարցերով հանձնաժողովի կողմից ներկայացված բողոքի կապակցությամբ, պահանջելու համար, որ լսումներին վկայություններով հանդես գա Սպիտակ տան նախկին խորհրդական Դոն ՄաքԳահնը: Իսկ հետաքննությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆն ասել է, թեմոտ օրերս դատական նոր հայցեր կներեկայացվեն, պարտադրելու համար վկաներին ներկայանալ Ներկայացուցիչների պալատի լսումներին:

Նախագահի թեկնածուներից Էմի Քլոբուչարն ասել է, թե մինչ այժմ ձեռքբերված փաստերը թույլ են տալիս, որ գործը փոխանցվի Սենատ: ‘’Սա Ուոթերգեյթի ավելի ընթարձարկ տարբերակն է, երբ նախագահը փորձել է մեկ այլ երկրի ղեկավարի օգնությամբ կեղտ գտնել քաղաքական մրցակցի մասին’’, ասել է նա:

Այլ հաղորդագրությունների համաձայն, Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ, միլիարդատեր Մայքըլ Բլումբերգը հայտարարել է ընտրություններին Դեմոկրատական կուսակցության կողմից իր թեկնածությունը դնելու մտադրության մասին:

Միայն մի քանի օրերի ընթացքում նրա ընտրարշավն արդեն ծախսել է 38 միլիոն դոլար:

XS
SM
MD
LG