Հոնկոնգի ժողովրդավարական ուժերը կիրակի օրն անցկացված տեղական ընտրությունների արդյունքում տարան ջախջախիչ հաղթանակ: Ընդդիմադիր ժողովրդավար թեկնածուները ստացան ձայների 90 տոկոսը, ինչը մի ուժեղ ազդանշան է ընդդեմ Պեկինի:
Հոնկոնգի բնակչիներն այդ օրը ցուցաբերեցին աննախադեպ ակտիվություն եւ նախորդ ընտրությունների համեմատությամբ գրանցվեց քվեարկողմերի թվի կրկնակի աճ: Նրանցից շատերն են ասում, որ հերթերի մեջ պատրաստ էին կանգնել, որքան կպահանջվեր սպասել: Վերլուծաբան Դեյվիդ Ցվայգի խոսքերով, հոնկոնգցիները ցույց տվեցին ժողովրդավարության նկատմամբ իրենց նվիրվածությունն ու դրա համար պայքարելու համառությունը:
Ընտրությունների արդյունքում ժողովրդավարական ուժերն այժմ իրենց վերահսկողության տակ են առնում քաղաքի տեղական 18 խորհուրդներերից 17-ը:
Հիշեցնենք, որ մինչեւ այս ընտրությունները մարդիկ ու հատկապես երիտասարդները ժողովրդավարական կոչերով արդեն հինգ ամիս բողոքի ցույցեր էին անցկացնում, որոնք վերջին օրերին վերածվել էին բախումների ու բռնությունների: Եվ կիրակնօրյա քվեարկությունը մի տեսակ դարձավ հանրաքվե, որը պիտի ցույց տար մարդիկ այստեղպաշտպանում են իրենք Չինաստանի իշխանությունը, թե ոչ:
Պեկինը, մինչ այժմ պնդում էր, թե Հոնկոնգի բնակչության ճնշող մեծամասնությունը դեմ էր ժողովրդավարական պահանջներով ցույցերին:
Հոնկոնգի կառավարիչ Քերրի Լեմն է այսօր ստիպված ընդունում, որ ստիպված է ենթարկվել ու հաշվի առնել ճնշող մեծամասնության ժողովրդավարության պահանջները: