Մատչելի հղումներ

Թրամփի այցը ‘’Apple’’ ընկերություն


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այց կատարեց Թեքսաս նահանգի Օսթին քաղաքում գտնվող ‘’Էփըլ’’ ընկերության մասնաճյուղ, մի ընկերություն, որն իր արտադրության մի մասն իրականացնում է ԱՄՆ-ի տարածքում: Իսկ սա այն է, ինչ Թրամփը փորձում էր իրականացնել Չինաստանի հետ ամիսներ շարունակվող առեւտրային պատերազմում:

‘’Այս ընկերությունն այժմ չի մտածում սակագների մասին: Քանի որ, երբ արտադրում եք ԱՄՆ-ում, սակագների մասին մտածել պետք չէ’’, ասում էր Թրամփն ընկերության գործադիր տնօրենի հետ հանդիպման ժամանակ:


‘’Էփըլ’’ համակարգիչների մեծ մասը սակայն այսօր արտադրվում են չինական գործարաններում, որոնց նկատմամբ սահմանված են ամերիկյան սակագներ, երբ դրանք ներկրվում են Միացյալ Նահանգներ:

Մի քանի ամիս առաջ էր, որ ընկերությունը հայտարարեց նոր Mac Pro համակարգիչը Օսթին քաղաքում արտադրելու մասին: Եվ Թրամփը հայտարարում է, թե փաստորեն ինքն այստեղ բացել է ‘’Էփըլ’’ ընկերության գործարան: Սակայն ընկերության համակարգիչներն այստեղ են արտադրվում դեռեւս 2013 թվականից: Ինչ վերաբերում է գնորդներին, պետք է ասել, որ այո, նրանցից շատերն են գտնում, որ կուզենային տեսնել ամերիկյան ապրանքների արտադրություն ԱՄՆ-ում:
Չէ որ բացի այլ հարցերից, դա նաեւ ապահովում է նոր աշխատատեղեր, ասում են նրանք:
Ինչ վերաբերում է Չինաստանից ներկրվող ապրանքների վրա սահմանված սակագներին, հիշեցնենք, որ սակագների հաջորդ փուլն ուժի մեջ է մտնելու դեկտեմբերի 15-ից: Դա իր ազդեցություը կգործի ‘’Էփըլ’’ ընկերության iPhone-ի, iPad-ի, MacBook-ի and Apple Watch-ի վրա:

Նախագահն ասում է, թե ինքը մտածում է ‘’Էփըլ’’-ին որոշ սակագներից ազատելու մասին, քանի որ այս ընկերությունը լուրջ պայքարի մեջ է հարավկորեական ‘’Սամսունգ’’-ի հետ:

Այսպիսով, Թրամփի վարչակազմը սակագները կիրառում է որպես գործիք` չինական ու ամերիկյան ընկերությունների վրա ճնշումներ բանեցնելու համար: Նպատակը արդյունաբերությանը զարկ տալն է Ամերիկայում:

XS
SM
MD
LG