Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայում ընտրությունները նույնպես հենված են Բրեքզիթի խնդրի վրա


Եվրոպական միությունից Մեծ Բրիտանիան դուրս բերելու, այսինքն՝ Բրեքզիթի խնդիրը այսօր մեծապես է բաժանում ժողովրդին ու քաղաքական գործիչներին։ Դեկտեմբերի 12-ին նշանակված համընդհանուր ընտրությունների նախօրեին անցկացված հեռուստաբանավեճի ժամանակ վարչապետ Բորիս Ջոնսոնն ասում է, թե իր պահպանողական կառավարությունը երկիրը Եվրոպական միությունից դուրս կբերի հունվարին եւ Միության հետ առեւտրային գործարքը կլինի դյուրին։ Նրա խոսքերով, Լեյբորիստական կուսակցության հաղթանակի դեպքում Բրեքզիթը նորից առաջ կբերի խառնաշփոթ։
Լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբինի խոսքերով էլ, իրենք ցանկանում են բանակցել Եվրոպական միությունից դուրս գալու ավելի լավ պայմանների շուրջ։

Ինչ վերաբերում է երկրի ավելի փոքր ընդդիմադիր կուսակցություններին, պետք է ասել, որ նրանք դժգոհ են, որ չեն ստանում բանավեճին մասնակցելու հնարավորություն։ Ինչպես նրանցից Լիբերալ կուսակցության առաջնորդ Ջո Սուինսոնն է ասում, Ջոնսոնի եւ Քորբիի կուսակցությունները, երկուսն էլ ցանկանում են, որ Բրեքզիթը տեղի ունենա։ ՝՝Սակայն երկիրը Եվրոպական միության մեջ պահելու կողմնակիցների ձայնը չի լսվում՛՛, ասում է նա։
Շոտլանդիայի առաջնորդ Նիկոլա Ստըրջընը նորից կրկնում է Շոտլանդիան անկախության տանելու իր կուսակցության պահանջը։
՝՝Հիմա ավելի լավ կարելի է հասկանալ, թե որքան կարեւոր է մեր ապագան Բորիս Ջոնսոնից եւ Ջերեմի Քորբինից հեռու պահելու հանգամանքը՛՛, ասում է նա։
Ե՛վ Ջոնսոնը ե՛ւ Քորբինը խոստանում են ավելի մեծ հատկացումներ առողջապահության, կրթության ու կլիմայական փոփոխության դեմ պայքարի ծրագրերում։ Սակայն ինչպես փորձագետներն են ասում, Բրեքզիթի թեման է շարունակելու մնալ հաջորդ խորհրդարանի սեղանի վրա։

Նրանցից Այոն Բոնդի խոսքերով, ՝՝Եթե Մեծ Բրիտանիան թողնի Եվրոպական միությունը հունվարի 31-ին, մեր առջեւ կկանգնեն անկայունության եւս մի քանի տարիներ, մինչեւ կընթանան Միության հետ առեւտրային ապագա գործարք կնքելու շուրջ բանակցությունները՛՛։

Իսկ անկախ այն հանգամանքից, թե երկու թեկնածուներից՝ Բորիս Ջոնսոնից եւ Ջերեմի Քորբինից որ մեկը կդառնա երկրի հաջորդ վարչապետը, նրանց պաշտոնավարման ժամկետի տեւողությունը կախված կլինի Բրեքզիթի ընթացքից։

XS
SM
MD
LG