Մատչելի հղումներ

Իրանում բնակչությունն արդեն մի քանի օր զրկված է համացանցի ծառայություններից


Անցած շաբաթ օրվանից Իրանի 8Օ միլիոն ազգաբնակչությունը զրկվեց ինտերնետից։ Կառավարությունն անջատեց ինտերնետը այստեղ բենզինի գների աճի պատճառով սկսված բողոքի ցույցերի պատճառով, որպեսզի խզվի կապը ցույցերի կազմակերպիչների ու մասնակիցների միջեւ։ Անջատումներն այսօր էլ շարունակվում են։

Ինտերնետային լիակատար կամ մասնակի անջատումները չեն խանգարել, որպեսզի մարդիկ անցյալու գտնեին միմյանց եւ արտաքին աշխարհի հետ կապը պահպանելու միջոցներ։ Սակայն այս անգամ իշխանությունները գտել են անջատումների այնպիսի միջոց, որը չի տալիս այն շրջանցելու ու մեկ այլ կերպ համացանցի միանալու հնարավորություն, ասում է ավագ վերլուծաբան Բերհան Թայեն։ ՝՝Այնպես որ, ամբողջ երկիրն է դուրս մնացել ցանցից՛՛, ասում է նա։

Իրանն աշխատում է ինտերնետային ներքին մի ցանց ստեղծելու նախագծի վրա, որը նման կապ է ապահովում պետական կառույցների համար։ Այսինքն՝ Թեհրանն ունի ինտերնետը լիովին անջատելու հնարավորություն՝ առանց պետական հաստատություններին, այդ թվում հիվանդանոցներին արտաքին կապի այդ միջոցից զրկելու։
Ինչպես Իրանի հարցով Վաշինգտոնի հատուկ դեսպանորդ Բրայըն Հուքն է ասում, Միացյալ Նահանգներն այժմ իրականացնում է այս ուղղությամբ իրանցիներին օգնություն տրամադրելու աշխատանքներ։

՝՝Մենք փորձում ենք գտնել միջոցներ, որոնք կշրջանցեն Իրանի վարչակարգի հաստատած արգելքը, ինչը կօգնի ժողովրդի մի մասին կապվել ինտերնետին ու տեսագրություններ վերբեռնել համացանցում՛՛, ասում է նա։

Եթե չգտնվեն արգելքը շրջանցելու միջոցներ, ինտերնետի անջատումով մարդկանց իրարից հեռու պահելու Իրանի իշխանությունների այս քայլը աշխարհի այլ երկրների կառավարությունների համար կդառնա վարակիչ։

XS
SM
MD
LG