Մատչելի հղումներ

 
Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուները՝ բանավեճից առաջ

Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուները՝ բանավեճից առաջ


Չորեքշաբթի օրը կկայանա Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուների հինգերորդ բանավեճը, որը կկայանա Ատլանտայում

Շատ շուտով Ատլանտան կհյուրընկալի Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածուների հերթական բանավեճը: Այս պահին հիմնական առաջատարներն են նախկին փոխնախագահ Ջո Բայդենն ու սենատոր Էլիզաբեթ Ուորենը:

Մեծ ուշադրություն է կենտրոնացված նաև մեկ այլ թեկնածու՝ Ինդիանա նահանգի Սաուֆ Բենդի քաղաքապետ Փիթ Բութիջիչի շուրջ: Հիշեցնենք, որ նա ԱՄՆ պատմության մեջ նախագահի առաջին բացահայտ միասեռական թեկնածուն է, ով, ըստ վերջին հարցումների, առաջին տեղերում է Այովա նահանգում:

Սակայն ընդհանուր հարցումները ցույց են տալիս, որ այս պահին հաղթում է փոխնախագահ Բայդենը: Նա շարունակում է պնդել, որ ամենաուժեղ թեկնածուն է նախագահ Թրամփի դեմ պայքարելու համար:

Նրան շատ մոտ է սենատոր Էլիզաբեթ Ուորենը, սակայն վերջինս ստիպված է որոշակի պաշտապանողական դիրք զբաղեցնել մի շարք հարցերում, հատկապես առողջապահության ոլորտի խնդիրների շուրջ:

Հայտնի է, որ դեմոկրատների քարոզարշավում կարող են ի հայտ գալ նոր թեկնածուներ: Վերջերս քարոզարշավին միանալու մասին է հայտարարել Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Դևալ Փաթրիկը: Նախագահի ընտրապայքարի մեջ մտնելու հավանականության մասին է նշել նաև Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը:

Սակայն հավելյալ թեկնածուների առաջադրումը որոշակի հարցեր է առաջացնում փորձագիտական շրջանակներում:

«Ակնհայտ է, որ Դեմոկրատական կուսակցության առաջնորդներն անհանգստացած են, քանի որ յուրաքանչյուր թեկնածու ունի որոշակի խնդիրներ տարիքի, փորձի կամ քաղաքական կողմնորոշման հետ կապված»,- ասում է Լարի Սաբաթոն Վիրջինիայի համալասարանից:

Ատլանտայում կայանալիք բանավեճը կարևոր նշանակություն ունի Դեմոկրատական կուսակցության նախընտրած թեկնածուի որոշման հարցում:

Facebook Forum

XS
SM
MD
LG