Թուրքիայում որեւէ մեկը, ով քննադատական որեւէ խոսք է ասում Սիրիյում Թուրքիայի կողմից իրականացված ռազմական գործողությունների առնչությամբ, ինչ որ ձեւով ենթարկվում է պատժի։ Amnesty International կազմակերպության համաձայն, այստեղ քննադատությունը ճնշվում է կառավարության կողմից։
Հիմնականում քուրդ բնակչություն ունեցող Դիարբեքիրում ոստիկանությունն արգելել է ցույցերը ու ձերբակալել մեծաթիվ մարդկանց։ Տեղի քրդերն ասում են, թե իրենց դեմ իրականացվող բռնություններն արդեն հասել են մի կետի, երբ դաժան պատասխանի է արժանանում նույնիսկ ամենաժողվրդավարական եղանակով արտահայտվող որեւէ քայլ։
Թիրախի տակ են հայտնվել նաեւ սոցիալական այն ցանցերից օգտվողները, այն լրագրողներն ու քրդական Ժողովրդի դեմոկրատական կուսակցության նման կազմակերպությունները, որոնք փորձում են գեթ մեկ բառ ասել ընդդեմ Սիրայում Թուրքիայի կողմից սկսված ռազմական գործողությունների։
Amnesty International-ի տվյալներով, ռազմական գործողությունների առաջին շաբաթվա ընթացքում սոցիալական ցանցի 839 հաշիվ է հայտնվել հետաքննության ներքո, ձերբակալվել է 186 մարդ։ Նրանց շարքում է փաստաբան Նուրչան Քայան, որին ձերբակալել էին այն բանի համար, որ թվիթերյան իր էջում գրել էր. ՝՝Մեր փորձից գիտենք, որ այն, ինչն անվանում եք խաղաղասիրական գործողություն, ավարտվում է ջարդերով՛՛։
Ձերբակալվել էին նաեւ Բիրգյուն օրաթերթի եւ Դիքեն ինտենետային կայքի լրագրողները։ Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, թե ճնշամիջոցներ են կիրառում կանխելու համար ահաբեկչական քարոզչությունն այստեղ։
Իսկ ինչպես Amnesty Interntional-ն է ասում, Սիրիայում ռազմական գործողությունը պատրվակ էր ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ ճնշամիջոցներն ուժեղացնելու համար, երբ ազատ խոսքի իրավունքի տարածքը Թուրքիայում շարունակում է սեղմվել ու ճզմվել։