Մատչելի հղումներ

Հիլարի Քլինթոնը վստահ է՝ Ռուսաստանը միջամտում է Արևմուտքի ներքաղաքական հարցերին


ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը տարակուսանք է հայտնում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշման կապակցությամբ Բրեքզիթի հարցում Ռուսաստանի ներգրավվածության մասին խորհրսդարանական զեկույցը նախքան ընտրությունները գաղտնի պահելու վերաբերյալ

Խորհրդարանի հետախուզության և անվտանգության հարցերով հանձնաժողովի կողմից պատրաստված զեկույցը համաձայնեցվել է անվտանգության մարմինների հետ հրապարակման համար, սակայն Ջոնսոնի կառավարության կողմից այն հրապարակելու սահմանափակման պատճառով փաստաթուղթը հանրությանը հասանելի կդառնա դեկտեմբերի 12-ից հետո:

«Այս փաստը, որ այս կառավարությունը չի հրապարակում իր կողմից պատրաստած զեկույցը հարցեր է առաջացնում: Յուրաքանչյուր ոք, ով մասնակցում է ընտրություններին այս երկրում, արժանի է տեսնելու այդ զեկույցը նախքան ընտրությունները»,- ասում է Քլինթոնը:

Քլինթոնն ընդգծում է, որ Ռուսաստանը փորձ է արել միջամտել Բրեքզիթին, ինչպես այն դա արել է ԱՄՆ-ում: Նա վստահ է՝ Ռուսաստանը փորձում է միջամտել արևմտյան ժողովրդավարությունների ներքաղաքական գործերին:

«Ռուսաստանը շարունակում է ներգրավված լինել մեր ընտրական համակարգում: Մենք գիտենք, որ նրանք իրականացնում են քարոզչություն»,- ասում է Քլինթոնը:

Մեծ Բրիտանիան մեղադրել է նախկինում Ռուսաստանին մի շարք ներքաղաքական և ընտրական գործընթացներին ներգավվելու մեջ, սակայն Մեծ Բրիտանիայի կառավարությունը ընդգծում է , որ չունի Մոսկվայի կողմից հաջողակ նրեգարվածության որևէ ապացույց, ներառյալ Բրեքզիթի հանրաքվեի հարցում:

Մոսկվան իր հերթին ամբողջապես հերքում է որևէ ներգրավածությունն այս հարցում և ընդգծում, որ Արևմուտքը իրականացնում է հակառուսական հիսթերիա: Միացյալ Նահանգների հետախուզական մարմինները, սակայն, պնդում են, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրել ազդելու 2016 թվականի ընտրությունների արդյունքներին՝ քարոզչության ու սոցցանցերում քարոզչության միջոցով՝ նախագահ Թրամփին օգնելու համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG