Մատչելի հղումներ

ԵՄ զգուշացնում է Իրանին


Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան պետք է պատրաստ լինեն արձագանքել 2015 թ-ի միջուկային համաձայնագրի խախտումներին Իրանի կողմից, և դա կարող է նշանակել միջազգային պատժամիջոցների վերահաստատում Թեհրանի նկատմամբ

Չնայած Իրանի կողմից 2015 թ-ի միջուկային համաձայնագրի խախտումների Եվրոպան դեռ ցանկանում է պահպանել համաձայնագիրը, նոյեմբերի 11-ին նշել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը:

«Մենք ցանկանում ենք պահպանել համաձայնագիրը, սակայն Իրանը պետք է վերադառնա իր պարտավորությունների կատարմանը և հարգի դրանք: Հակառակ պարագայում մենք պատրաստ ենք կիրառել պայմանագրով նախատեսված բոլոր մեխանիզմները»,- նշում է Հաասը։

Բրյուսելում, մասնակցելով Եվրամիության արտգործնախարարների հանդիպմանը, Մաասը նշել էր, որ երկուշաբթի ավելի ուշ հանդիպելու էր բրիտանացի և ֆրանսիացի իր գործընկերների հետ Փարիզում ՝ քննարկելու հաջորդ քայլերը:

Ըստ համաձայն, եթե եվրոպական երկրներից մեկը, որը ստորագրել է համաձայնագիրը, կասկած հայտնի, որ Իրանը խախտել է այն, ապա կարող է նախաձեռնել կարգավորման գործընթաց, որի արդյուքում Իրանի նկատմամբ կարող են վերականգնվել ՄԱԿ-ի պատժամիջոցները:

Մինչ այժմ եվրոպական դիրքորոշումն այն է, որ Միջուկային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) և նրա տեսուչները նախ պետք է ստուգեն հարստացման վերաբերյալ Իրանի վերջին հայտարարությունները, ասում են ԵՄ դիվանագետները:

Եվրոպական դիրքորոշումը վճռական է, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է կնքված համաձայնագրից, որի մյուս ստորագրողները՝ Ռուսաստանն ու Չինաստանը, Իրանի դաշնակիցներն են և դժվար թե նման քայլի դիմեն:

Իրանն անցած շաբաթ նշել է, որ վերսկսել է ուրանի ցածր մակարդակի հարստացումը իր ստորգետնյա Fordow-ի ատոմակայանում, իսկ հանգստյան օրերին՝ հավելյալ հայտարարություն արել իր միջուկային ծրագրի վերաբերյալ, ուր արձանագրվում են միջազգային տերությունների հետ 2015 թ կնքված համաձայնագրի այլ խախտումներ:

XS
SM
MD
LG