Մատչելի հղումներ

Սիրիայում երկու հայերին սպանողները Դաեշ-ի զինյալներն են


Հայ կաթոլիկ երկու հոգևորականներ՝ Աբրահամ և Հովսեփ Պետոյանները սպանվել են Սիրիայի հյուսիսարևելյան սահմանամերձ Ղամիշլի քաղաքում Դաեշ-ի զինյալների կողմից, հաղորդում է տեղական մամուլը

Հայր և որդի Պետոյանները թիրախ են դարձել իրենց ավտոմեքենայում, երբ ուղևորվում էին Դեր Զոր՝ ստուգելու տեղի կաթոլիկ եկեղեցու վիճակը:

Դաեշ-ը ստանձնել է մահացու հարձակման պատասխանատվությունը, որի մասին հաղորդում են քրդական աղբյուրները:

Ղամիշլի քաղաքի կենտրոնում երկուշաբթի օրը նախորդել էին երկու այլ պայթյուններ, որոնց արդյուքում գրանցվել են զոհեր և վիրավորներ: Զոհերի թվի մասին տեղեկությունը փոփոխվում է: Հաղորդվում է մինչև վեց զոհի մասին, ներառյալ խաղաղ բնակչության շրջանում: Շուրջ երկու տասնյակ մարդիկ վիրավորվել են:

Տեղի լրատվամիջոցների վկայությամբ պայթեցվել է երեք ավտոմեքենա՝ երկուսը հիվանդանոցի, երրորդը ՝ հյուրանոցի մոտ:

Այս պայթյունների պատասխանատվույունը ևս ստանձնել է Դաեշ-ը:

Facebook Forum

XS
SM
MD
LG