Մատչելի հղումներ

Բեռլինի պատը չկա արդեն 3Օ տարի


Գերմանիայում անցած մի քանի օրերին մեծ շուքով նշում էին Բեռլինի պատը փլուզելու 3Օ-րդ տարին։ Պատ, որը մի քանի տասնամյակ իրարից բաժանում էր կոմունիստական արեւելքը կապիտալիստական արեւմուտքից։ Երկրի ներկա կանցլեր Անգելա Մերքելը մեծացել է կոմունիստական Արեւելյան Գերմանիայում։ Նրա խոսքերով, ամեն ինչ է հարկավոր անել պաշտպանելու համար ազատությունն ու ժողովրդավարությունը, մարդկային արժանապատվությունն ու օրենքի գերակայությունը։
Նոյեմբերի 9-ը Գերմանիայի պատմության մեջ մտել է նաեւ Քրիսթալնախթ անվանումով։ Դա այն օրն է, երբ 1938 թվականին ֆաշիստական Գերմանիայում հարձակումներ սկսվեցին ընդդեմ հրեաների։ Այդ հարձակումներն ու բռնություններն էին, որոնք վերաճեցին հրեաների ցեղասպանության։

Շաբաթավերջի արարողություններին մասնակցում էին նաեւ Լեհաստանի, Հունգարիայի, Սլովակիայի ու Չեխիայի ղեկավարները՝ նշելով կոմունիզմի դեմ նաեւ իրենց ժողովուրդների տարած հաղթանակը։ Բեռլինի պատի փլուզման 3Օ-րդ ամյակին նվիրված արարողություններին էր մասնակցում նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն։
Բեռլինի երկու հատվածներն իրարից բաժանելու խորհրդանիշ համարվող Բրանդենբուրգյան դարպասների մոտ անցկացված համերգը նվիրաված էր միավորմանը, ժողովրդավարությանն ու համոզմունքին, որ բաժանումներ այլեւս չեն լինի։

1989 թվականին Բեռլինի պատի փլուզուման գործում մեծ դեր կատարած Խորհրդային Միությունը փլուզվեց դրանից երկու տարի անց։ Սակայն Ռուսաստանն այս միջոցառումներում չունեցավ այն տեղը, որը կունենար, եթե չլինեին Ղրիմի զավթումը եւ ՆԱՏՕ-ի հետ սուր հարաբերությունները։

XS
SM
MD
LG