Մատչելի հղումներ

Բլումբերգը կարող է մասնակցել նախագահական ընտրություններին


Նյու Յորքի նախկին քաղաքապետ միլիարդատեր Մայքլ Բլումբերգը կարող է պայքարել 2020 թվականի ընտրություններում նախագահի պաշտոնի համար:

Բացառված չէ, որ մոտ օրերին Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը մասնակցի 2020 թվականի ընտրարշավին նախագահի աթոռի համար: Սպասվում է, որ վերջինիս քարոզարշավը կմեկնարկի Ալաբամայում Դեմոկրատական կուսակցության նախնական ընտրություններից:

Հայտնի է, որ Բլումբերգը դեռևս չունի վերջնական որոշում այս առումով, սակայն նրա թիմի անդամներն ընդգծում են, որ միլիարդատեր քաղաքական գործիչը մտահոգված է , որ Դեմոկրատական կուսակցությունը չունի համապատասխան թեկնածու, ով կարող է հաղթել Դոնալդ Թրամփին 2020 թվականի ընտրություններում:

Բլումբերգը հանրապետական է, սակայն վերջին շրջանում դարձել է անկախ, իսկ 2016 թ. ընտրություններին` սատարել Հիլարի Քլինթոնին:

Նա ղեկաարել է Նյու Յորքը 2002-ից 2013 թվականներին և լավ է ճանաչում Դոնալդ Թրամփին, ով ևս նյույորքցի է: Բլումբերգը նրան որակել էր որպես «վտանգավոր դեմագոգ, ով ուրճացրել է իր բիզնեսի համբավը»:

Բլումբերգի բիզնես գործունեությունը ներառում է ֆինանսակական խորհրդատվություն, ինչպես նաև հեռուստատեսային ու ռադիո ցանցեր և մամուլի այլ միջոցներ:

Facebook Forum

XS
SM
MD
LG