Մատչելի հղումներ

Նախագահի պաշտոնում Թրամփի երրորդ տարին


Նոյեմբերի 8-ին լրանում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Թրամփի պաշտոնավարման երրորդ տարին, որոնք լի են եղել հակասություններով ու կուսակցական պայքարով։ Այսօր երկիրը կանգնած է նախագահին իմփիչմենթի ենթարկելո գործըթացի եւ նախագահական ընտրապայքարի առջեւ։


Ուղիղ երեք տարի անցավ այն օրից, երբ նոյեմբերյան ընտրությունների արդյունքում Դոնալդ Թրամփը շշմեցրեց աշխարհին՝ հաղթանակ տանելով։
Սակայն երկիրը միավորելու 45-րդ նախագահի կոչերը մնացին անցյալում, անկատար։


Դեմոկրատներին մեղադրելով՝ Թրամփը հայտարարում է. ՝՝Նրանք ոչնչացնում են այս երկիրը, սակայն մենք դա թույլ չենք տալու՛՛, ասում է նա։
Հիշեցնենք, որ Կոնգրեսի Ներակայացուցիչների պալատում Թրամփի նկատմամբ իմփիչմենթի գործընթաց սկսվեց, երբ դեմոկրատները հայտարարեցին, թե իր մրցակից Ջո Բայդընի հեղինակությունն արատավորելու տեղեկություններ ստանալու խնդրանքով է Թրամփը դիմել Ուկրաինայի նախագահին։
Սակայն ինչպես այլ հարցերում, Թրամփին անվստահության քվե հայտնելու այս գործընթացը նորից բաժանված է ըստ կուսակցական պատկանելության։

Ինչպես վերլուծաբան Ջոն Ֆորթիերն է ասում, ՝՝Դեմոկրատները հավատացած են, որ նախագահը իրականացրել է սխալ քայլ եւ կարծում են, որ կբերեն բավարար փաստեր հասարակական կարծիքն ընդդեմ Թրամփի շեղելու համար։ Հանրապետականները հույս ունեն, որ այս գործընթացը կգործի ընդդեմ դեմոկրատների կամ գոնե չի տա դեմոկրատների երազած արդյունքը՛՛։

Հասարակական հարցումները ցույց են տալիս, որ Թրամփի վարկանիշն այսօր քիչ ավելի է, քան 4Օ տոկոսը։ Իսկ սա թույլ ցուցանիշ է մի նախագահի համար, որը փորձում է պայքարել ե՛ւ իմփիչմենթի դեմ, ե՛ւ հանուն վերընտրվելու։

՝՝Թրամփի քաղաքական հենքը չնկատելու հանգամանքը վտանգավոր է՛՛, ասում է հանրապետական ստրատեգ Ջոն Ֆիհերին ու ավելացնում, որ Վաշինգտոնում վերլուծական կենտրոններն աջակցում են Թրամփին, քանի որ ՝՝նա հարգում է իր խոստումները եւ նպաստել է, որ տնտեսությունն աճի՛՛։
Եթե դեմոկրատներին հաջողվի իմփիչմենթի ենթարկել Թրամփին Ներկայացուցիչների պալատում, ապա հանրապետական մեծամասնություն ունեցող Սենատում դա կլինի անհնար, ասում է վերլուծաբան Ուիլյամ Գալսթոնը։ ՝՝Ու եթե դեմոկրատներն ուզում են պաշտոնից հեռացնել Թրամփին, դա պիտի անեն ընտրությունների միջոցով՛՛, ասում է նա։

Այսպիսով, այսօր, երբ լրանում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Թրամփի կառավարման երրորդ տարին, ամերիկացիները կանգնած են նրան իմփիչմենթի ենթարկելու կուսակցական պայքարի եւ շատ ավելի լարված ընտրությունների շեմին։ իսկ Թրամփը իր դեմ սկսված իմփիչմենթի գործընթացում եւ վերընտրվելու պայքարում ամբողջ հույսը կապում է իր անկոտրում աջակիցների հետ։

XS
SM
MD
LG