Արտասահմանից ֆինանսական հոսքերը շարունակում են ներթափանցել ամերիկյան քաղաքական համակարգ: Վերլուծաբան Բեն Ֆրիմենի կարծիքով ամերիկյան ընտրություններում օտարերկրյա ֆինանսական միջոցների ներգրավումը հարձակում է ամերիկյան ժողովրդավարության դեմ:
Վերջերս նախագահ Դոնալդ Թրամփի անձնական փաստաբան Ռուդի Ջուլիանիին է ներկայացվել մեղադրանք՝ ռուսական չբացահայտված աղբյուրներից ամերիկացի թեկնածուներին մեկ միլիոն ԱՄՆ դոլար տրամադրելու մեջ:
Քրեական գործն իր արտացոլումը ստացավ նաև հետագայում Կոնգրեսում սկիզբ առած իմպիչմենտի գործընթացում:
Մեկ այլ դեպքում էլ հայտնի է դարձել, որ 2012 թվականի ընտրություններին սաուդցի մի մեծահարուստ ֆինանսական միջոցներ է տրամադրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քարոզարշավին:
Այսօր թափանցիկ ֆինանսավորման ջատագովները կոչ են անում դադարեցնել գաղտնի նվիրատվությունների տրամադրումը ոչ միայն քարոզարշավերին, այլև քաղաքական խմբերին, ինչպիսին է օրինակ ԱՄՆ-ի Զենքերի ազգային ըներակցությունը:
Վերջինս անցած տարի խոստովանել է, որ նվիրատվություններ է ընդունել Ռուսասատնից, սակայն նշել, որ ընտրություններին օգտագործել է միայն տեղական միջոցները:
Սակայն գաղտնի նվիրատվության կողմնակիցների կարծիքով նվիրատվության աղբյուրի բացահայտումը կարող է ավելի շատ վնաս հասցնել, քան օգնել:
«Մենք ունենք փաստեր, որ մարդիկ հեռացվել են աշխատանքից կամ ընկերությունները ստիպված են եղել դիմել այդ քայլին բոյկոտների ու հարձակումների պատճառով, ներառյալ ֆիզիկական բռնության փորձերը»,- ասում է Ազատ խոսքի հաստատության վերլուծաբան Բրեթ Սմիթը:
2010 թվականին ԱՄՆ Գերագույն դատարանի կայացրած որոշումը, որով հասարակական կազմակերպությունները ստանում էին անսահման չափով ծախսումներ իրականացնելու իրավունք, ևս հայտնվել է թափանցիկ գործունեության և գաղտնիության ապահովման իրավունքի միջև:
Դրա հետ մեկտեղ սակայն երկու կողմերն էլ կողմ են, որ սահմանափակումներ կիրառվեն ամերիկյան քաղաքական համակարգ օտարերկրյա միջոցների ներթափանցման դեմ:
Facebook Forum