Մատչելի հղումներ

Արդյո՞ք վերածնվում է նացիզմը Գերմանիայում


Բեռլինի պատը վերացվեց 30 տարի առաջ, որով վերջ դրվեց Գերմանիայի բաժանմանը: Այն դարձավ խորհրդային կարգերի դեմ պայքարի խորհդանիշ: Այսօր արևելյան Գերմանիայում 1989 թվականին հնչող հեղափոխական կոչը սկսել են օգտագործել ծայրահեղ աջ ազգայնականները:

Այսօր նախկին Արևելյան Գերմանիայի տարածքում նկատվում է աջ ազգայնական տրամադրությունների աճ ի դեմս «Այլընտրանք Գերմանիային» կուսակցության: Վերջինիս ներկայացուցիչ Նադին Հոֆմանը վերջերս հաղթեց իր հայրենի Հիլդբուրգհաուսեն քաղաքում: Նա պնդում է, որ Գերմանիայի վերամիավորումը դեռևս ավարտված չէ, և այս ուղղությամբ դեռևս անելիքներ կան:

«Այլընտրանք Գերմանիային» կուսակցության կողմնակիցներն այս ամենը համեմատում են 1989 թվականի վերամիավորման պայքարի հետ, երբ հազարավոր մարդիկ դուրս էին եկել փողոց՝ պահանջելով փոփոխություններ:

Ազգայնականների համար ամենահեշտ թիրախավորվող խնդիրը ներգաղթյալների հարցն է, որը սկիզբ է առել 2015 թվականից:

Գերմանիայի արևելյան շրջաններում ի հայտ եկավ «Գերմանացիները առաջնային են» շարժումը, որը շատ ընդհանրություններ ունի նացիստական շարժման հետ:

Այսօր՝ Բեռլինի պատի անկումից 30 տարի անց, Գերմանիայի հանրությունը ստիպված է պատասխանել մի հարցի, թե արդյոք «Այլընտրանք Գերմանիային» կուսակցությունն իրենից ներկայացնում է երկրի պատմության ամենամութ էջերի վերափոխված տարբերակը, որի անտեսումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների ինչպես Գերմանիայի, այնպես էլ Եվրոպայի համար:

Facebook Forum

XS
SM
MD
LG