Թուրքիայի ու Ռուսաստանի զորամիավուրմները պարեկային ծառայություն են իրականցնում Կոբանիի մատույցներում: Կողմերի միջև համաձայնագրի համաձայն քրդական ստոաբաժանումները պետք է դուրս գան այս տարածքներից:
Սակայն ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, չնայած համաձայնությանը, քրդական ուժերը շարունակում են մնալ այստեղ:
Երեքշաբթի օրը պարեկային ուժերը ծառայություն էին իրականացնում Կոբանիից յոթ կիլոմետր հեռավորության վրա ընկած շրջաններում, ուր ժամանակին քրդական ուժերը կատաղի մարտեր էին մղել Դաեշ-ի դեմ:
Ըստ North Press Agency գործակալության տրամադրած տեսանյութի ու ականատեսների վկայության՝ թուրքական ու ռուսական պարեկայինները քարկոծվել են տեղի բնակչության կողմից: Նրանք պարեկային ծառայություն էին իրակականացնում շուրջ 72 կմ տարածության վրա:
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է տարածել, ուր ցույց է տրվում, թե ինչպես են ռուս և թուրք զինվորականները հանդիպում սահմանին ու քննարկումներ անցկացնում նախքան պարեկային ծառայության անցնելը:
Facebook Forum